OLGA GULAZYAN NIKOXOSI / ՕԼԳԱ ԳՈՒԼԱԶՅԱՆ ՆԻԿՈՂՈՍԻ
Դերասանուհի:
ՀԽՍՀ ժող. արտիստ (1935):
Ծնվ. 27.12.1885թ. Թիֆլիս:
Մահ. 27.05.1970թ., Երևան:
1901-ից խաղացել է Թիֆլիսում, Բաքվում, Կ. Պոլսում, Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Երևանում և այլուր:
1921-26-ին՝ Թիֆլիսի հայկական, 1926-ից՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնների դերասանուհի:
Դերերից են՝
Նատալյա, Էփեմիա (Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո»),
Կուկուշկինա (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն »),
Տիկին Բալբոա (Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում»),
Տատիկ (Կրոնինի «Բրոուդիի ամրոցը») և այլն:
ՕԼԳԱ ԳՈՒԼԱԶՅԱՆի արվեստը ձևավորվել է «Սունդուկյանի թատրոնի» ռեալիստական գեղագիտական սկզբունքներով, Հ. Աբելյանի, Սիրանույշի, Հասմիկի և այլոց հետ համատեղ աշխատանքում:
Նրա խաղին բնորոշ էին կերպարի ազգային և կենցաղագրական հատկանիշների նուրբ ոճավորումը, ինտոնացիոն հարստությունը, ցայտուն դերապատկեր ստեղծելու վարպետությունը:
ՀԽՍՀ ԳԽ պատգմ. (1955-59):
ԽՍՀՄ (1952), ՀԽՍՀ (1967) Պետ. մրցանակներ:
Երկեր.
Հուշեր, Ե., 1957:
Գրակ.
Ալեքսանդրյան Մ., Օլգա Գուլազյան, Ե., 1966:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |