ՕԼԳԱ ՄԱՅՍՈՒՐՅԱՆ (ՓՈՒՂԻՆՅԱՆ) ՄԻՔԱՅԵԼԻ
Դերասանուհի:
ՎԽՍՀ վաստ. արտիստ (1930):
Ծնվ․ 07.03.1871թ․, Թիֆլիս։
Մահ․ 03.06.1931թ․, Թիֆլիս։
Բեմելը՝ 1895-ին, Թիֆլիսում, ապա՝ Բաքվի հայկ. թատրոնի դերասանուհի:
Հայկ. թատերախմբերի հետ հանդես է եկել Ռուսաստանի, Արմ. Հայաստանի հայաշատ քաղաքներում: Իր արվեստի խորությամբ, վարպետությամբ, գաղափար. հագեցվածությամբ ռեալիստ, խաղաոճով ՕԼԳԱ ՄԱՅՍՈՒՐՅԱՆը դարձել է ժամանակի հայ թատրոնի անհատականություններից:
Խաղացել է շուրջ 100 դեր՝ Զեյնաբ (Յուժին-Սումբատովի «Դավաճանություն »), Մարգարիտ (Շիրվանզադեի «Պատվի համար»), Կրուչինինա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Օֆելյա, Լեդի Մակբեթ (Շեքսպիրի «Համլետ», «Մակբեթ»), Ամալյա (Շիլլերի «Ավազակներ») ևն:
Ասմունքել է հայկական և ռուսական լեզուներով:
ՕԼԳԱ ՄԱՅՍՈՒՐՅԱՆը Թիֆլիսի Հայ-պետդրամայի հիմնադիրներից էր, որտեղ ստեղծագործել է մինչև կյանքի վերջը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |