ONNIK AVETISYAN HAKOBI / ՕՆՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԱԿՈԲԻ
Նկարիչ, արվեստաբան, մանկավարժ:
Ծնվ. 20.11.1898թ., Բրուսա (Թուրքիա):
Մահ. 1974թ., Կահիրե:
Սովորել է Վիեննայի «Գրաֆիկ արվեստի դպրոցում» (1921-24), ավարտել Հռոմի գեղարվեսի ակադ. (1927):
1929-34-ին դասավանդել է Կահիրեի Նուպարյան ազգային և Պերպերյան վարժարաններում,
1936-41-ին' Կիպրոսի Մելգոնյան կրթ. հաստատությունում:
Ստեղծագործել է օֆորտի, ապա՝ գեղանկարչության բնագավառում:
ՕՆՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆի երփնագրերը («Մկրտություն», 1942, Երուսաղեմի հայոց պատրիարքարան, «Սուգ», 1945, Կահիրեի արդի արվեստի թանգարան, «Եղերամայրեր», 1946, ՀԱՊ, «Աքսորյալներ», 1963, Անթիլիասի կաթողիկոսարան) աչքի են ընկնում ընդգծված ծավալներով, գծանկարի ամուր կառուցվածքով:
1965-67-ին ՕՆՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆը նկարել է նաև. Բեյրութի Ս. Նշան տաճարի համար:
Զբաղվել է հայկական տպագրատառերի բարելավմամբ, հրատարակել «Փորձ մը հայ տպագրական տառերու բարեփոխութեան և արդիականացման» (1946) գիրքը, որն արժանացել է ՀԽՍՀ-ում հայտարարված հատուկ մրցանակի:
Հեղինակ է «Հայ նկարիչներ և քանդակագործներ» (1959, ֆրանս.) գրքի:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |