ՕՇԻՆ
Կիլիկիայի հայոց սպարապետ,
Կոռիկոսի բերդապահ իշխան,
1320-ից՝ Հայոց պայլ (թագավորահայր):
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1329թ.:
Հեթում պատմիչի որդին:
1318-ին երկիրն ազատագրել է Եգիպտոսի մամլուքներից և նրանց միացած թուրքմեն կարամաններից:
Օշին Ա-ի մահից հետո ստանձնել է նրա 10-ամյա գահաժառանգ Լևոն Ե -ի խնամակալությունը և կառավարել երկիրը:
1321-22-ին Օշինը և նրա եղբայր Կոստանդին սպարապետը կրկին համառ կռիվներ են մղել երկիրն ասպատակող մամլուքներէ և թուրքմեն կարամանների դեմ:
1323-ին Օշինը Կահիրեում Եգիպտոսի սուլթանության հետ կնքել է հաշտության պայմանագիր, որով պարտավորվել է հակառակորդին վճարել Այաս նավահանգստի Եկամտի կեսը և տարեկան հարկագումար (1 մլն 100 հզ. դիրհեմ), խոստացել չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ, իսկ Եգիպտոսի սուլթանությունը պարտավորվել է իր միջոցներով վերակառուցել Կիլիկյան Հայաստանի ավերված բերդերն ու ամրոցները:
Սպանվել է չափահաս դարձած Լևոն Ե-ի հրամանով՝ նրա լատինամետ քաղաքականությանն ընդդիմանալու համար:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


