ՕՇԻՆ Ա
Կիլիկիայի հայոց թագավոր 1308-ից:
Ծննդյան թիվն անհտ է:
Մահ. 1320թ.:
Հեթում Բ-ի եղբայրը:
Հաջորդել է Լևոն Դ-ին:
Ազգային ուժերի պահանջով ՕՇԻՆ Ա-ն առժամանակ դադարեցրել է կրոնական վեճերը, զբաղվել երկրի սահմանների ամրապնդմամբ ու շինարարական աշխատանքներով:
Մահմեդական պետությունների նոր սպառնալիքի և Հովհաննես XXII պապի ճնշման տակ ՕՇԻՆ Ա-ն և լատինամետ կաթողիկոս Կոստանդին Գ Կեսարացին Ադանայի ժողովում (1316) ընդունել են կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշում: Սակայն ժողովրդի դիմադրությամբ չի իրագործվել այդ որոշումը:
ՕՇԻՆ Ա-ի արևմտամետ վարքագիծը սրել է պառակտումները երկրում, թուլացրել կենտրոնական իշխանությունը:
1318-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա:
Հայկական զորքերը՝ Կոռիկոսի տեր Օշինի հրամանատարությամբ, դուրս են մղել թշնամուն: Հանկարծամահ եղած ՕՇԻՆ Ա-ին հաջորդել է նրա մանկահասակ որդի Լևոն Ե:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


