ՖԵՐԴԻՆԱՆՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԵԳՈՐԻ
Ծնվ. 23.01.1943թ., Երևան:
Ավարտել է ԵԳՈՒ (1965), ԵԳԹԻ (1970):
Ստեղծագործում է մոնումենտալ-հաստոցային քանդակի բնագավառում:
Գործերից են՝ «Վերածնունդ» (1984, բարձրաքանդակ, տուֆ, Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիր), «Ամբոխները խելագարված» (1981, բարձրաքանդակ, բազալտ, Ստեփանավանի Ս. Շահումյանի տուն-թանգարան), «Հյուրընկալություն» (1977, հար-թաքանդակ, տուֆ, Գյումրիի «Շիրակ» հյուրանոց, ՀԼԿԵՄ մրց.՝ 1978), Վ. Աճեմյանի շիրմաքարը (1978, գրանիտ), Կ. Դեմիրճյանի մահարձանը և տապանաքարը (2000, բրոնզ, գրանիտ, երկուսն էլ՝ Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոն), Մեծ եղեռնի գոհերին նվիրված խաչքար (1996, բազալտ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստ.), որոնց բնորոշ են ընդգծված գաղափարայնությունը, պաթոսը, մոնումենտալ ընդհանրացումները:
Գործերից պահվում են Մոսկվայի Արևելքի ժողովուրդներէ թանգարանում, ՌԴ մշակույթի նախ-յան, Կրեմլի թանգարանային ֆոնդերում և այլուր:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


