ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

Նորության նկար «... Վարպետը վախենում էր մահից: Եվ չէր թաքցնում: Ամեն հասակակցի մահ նա ընդունում էր կրկնակի հարվածով: Աբեղյանը մահացավ, և նա վշտացավ ոչ միայն ընկերոջ և մեծագույն հայագետի կորստով, այլև այն պատճառով, որ ընկերոջ մահվան փաստը վկայում էր և իր մահվան մերձավորությունը: Նույնը Մանանդյանի ժամանակ, ինչպես և Աճառյանի մահվան օրերին:

Մի օր ասաց. «Մոտենում է հերթս»:

Ամենից շատ վրան ազդեց Դեմիրճյանի մահը: Դա նույն կսկիծը չէր, ինչ-որ մյուսների մահվան ժամանակ: Իսահակյանի և Դեմիրճյանի մտերմությունը հնից էր գալիս, բայց վերջին մի քանի տարին այնքան մտերմացան, ընտելացան այն աստիճան, որ ցավ էին ապրում, երբ մի օր միմյանց չէին տեսնում կամ գոնե հեռախոսով չէն խոսում իրար հետ: Նրանք միմյանցից գաղտնիք չէին պահում:
Դեմիրճյանի մահը կոտրեց նրանց, շարքից դուրս եկավ ոչ միայն սերնդակից մի մարդ, ընդհանրապես արժեքավոր մի անձ մեր մշակույթի համար, այլ մի այնքան մոտ ու հարազատ մարդ, որ լցնում էր նրա շրջապատը և որի կորուստով ամայացավ շուրջը:

Վարպետի ներկայությամբ խուսափում էինք Դեմիրճյանի մահվան մասին խոսել:

... Մի օր ասացի, թե որոշել եմ արտասահման գնալ, շրջել աշխարհ տեսնել:

Ու սկսեց թվել քաղաքները , որ հնարավոր է շրջել, տեսարժան վայրեր հիշել, բայց մտովին տեղափոխված էր Հունաստան, ուր եղել էր շատ տարիներ առաջ:

- Անպայման կգնաս գերեզմանատուն: Այնտեղ մի շիրիմ կա, վրան մի հսկա բրոնզե ցուլ: Ամերիկացիները իր քաշով մեկ ոսկի էին առաջարկում, հույները չէին տալիս: Գնա տես և ինձ մի լուր բեր, տեղո՞ւմ է, թե արդեն տարել են:

Հունաստան մեկնելու օրը որոշեցի զանգ տալ:

- Օրհնում եմ ճանապարհդ: ...Գաս թե չէ՝ անցիր, չլինի թե ուշանաս: Ուզում եմ իմանալ, թե ինչ ես տեսել: Բրոնզե ցուլը չմոռանաս:

...Վերադարձա հոկտեմբերի 16-ին: Հաջորդ օրը պետք է գնայի մոտը: Եվ ցերեկը քաղաքում տարածվեց Վարպետի մահվան բոթը»:

Ռուբեն Զարյանի հուշերից, Երևան 1974թ.:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 30-10-2012 17:26:55
Դիտումների քանակը: 1590
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՅԱՆՈՇ ՑԵՑ Ռազմական գործիչ, ռումինիայի բանակի գեներալ (1849): Արգենտինայի զինվորական ակադեմիայի հիմնադիր-տնօրեն (1870-74): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott