Բանաստեղծություններ նվիրված Անդրանիկ Օզանյանին

Նորության նկար ԱՆԴՐԱՆԻԿԻ ՍՈՒՐԸ

Հայոց ազգային հերոս
Անդրանիկ զորավարի անմահ հիշատակին

Այս առավոտ, երբ կորած բախտիդ դուռը բացվեց լուռ`
Համբուրեցի խենթացած հույսով դուռդ, Անդրանիկ,-
Քար լռության պատյանից ելավ անունդ, ինչպես թուր,
Ներիր, որ շատ երկարեց, մեր այս լուրդ, Անդրանիկ:

Բայց աչքովս ես տեսա` թանգարանդ երբ բացին`
Յոթ քաջեր ներս գալով` գլխարկները հանեցին,
Եվ ծերացած շուրթերով համբուրեցին ապակին,
Այն շղարշը, որի տակ դրվեց թուրդ, Անդրանիկ:

Յոթն էլ, դեռ լի վրեժով քաջերդ էին ծերացած,
Վար կռացան ու լացով համբուրեցին վերացած,
Հակոբ, Թորգոմ ու Սամվել, ու մայրերն այն քո փրկած,
Որոնց թուրքից ետ խլեց դալար կուռդ, Անդրանիկ:

Այսպես եկան, ծովացան, դարձրին գաղտնիքն հայտնի ծով,
Թանգարանը սրբացավ քո արծվենի պատկերով,
Թվաց, թե դուրս նայեցիր լեռնակարոտ աչքերով
Ու ձյուն դառավ Մասիսին սուրբ համբույրդ, Անդրանիկ:

- ...Աման, փախեք, գալիս է ազրաիլը էրմանի,
Թողեք թոփ ու թոփխանա, վրեն գյուլլա չի բանի,-
Ճչում էին թուրքերը` փախչում սարից Սասունի,
Հազար տեղով դու թուրքին առար բուռդ, Անդրանիկ:

Գառների պես մորթվող մոլորվածներն հայ ցեղիս,
Հանվող աչքերն հայ մանկանց, մորթվածներն հայ ցեղիս,
Քեզ թուրքատյաց դարձրին կոտորածներն հայ ցեղիս,
Որ կայծակեց հայ վրեժ - անմեղ թուրդ, Անդրանիկ:

- Քիչ ենք` բայց հայ` մռնչում, թռչում էիր սարեսար,
Քո անունն էլ լսելիս` փախչում էր թուրքն այսահար,
Հայ ազգն էիր դու փրկում հայոց սրով այս արդար,
Դու իմ հայոց յոթերորդ Սասնա ծուռդ, Անդրանիկ:

Ուր դու էիր հայտնվում` հայոց լացն էր ծիծաղվում,
Հայ մանկիկներ մորթոտող թուրքի մայրիկն էր դաղվում,
Վաթսուն հայդուկ քո գնդով, թուրքի մի զորք էր թաղվում,
Դժոխքից էր փրկըվում մայրդ, քույրդ, Անդրանիկ:

Ու սրբացավ քո սուրն էլ` թանգարանվեց հույսերով,
Ով յոթերորդ Սասնա ծուռ, թուր կայծակի լույսերով,
Մասիս կելնեն թոռներդ, կամ ծոռներդ քո սրով,
Որ ծովանա Մասիսով ազգ-աղբյուրդ, Անդրանիկ:

...Քո տանջված աճյունն էլ օտար հողում չենք թողնի,
Կոմիտասի պես քեզ էլ կբերենք հողն հայրենի,
Քեզ կթաղենք արծվաբույն բարձունքներում Սասունի,
Տուն կբերե Մասիսն էլ լոկ այս թուրդ, Անդրանիկ:

Ահա դառել զինվորդ` ես քո սուրն եմ համբուրում,
Արարատի մայր հույսով քո անունն եմ համբուրում,
Ես հայ ոգու վահագնյա անշեջ հուրն եմ համբուրում,
Հայ ազգն ինքն է հավիտյան անշեջ հուրըդ, Անդրանիկ:

Հ. Շիրազ


ՍՊԻՏԱԿ ՁԻԱՎՈՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ

1
ԵՐԱԶԻՍ ՄԵՋ ՓԱՐԻԶ ՄՏԱ՝
ՈՒՄ ԿՈՒԶԵԻ՝ ԻՍԿՈՒՅՆ ԳՏԱ,-
ՔՇՈՒՄ Է ԻՐ ՀԻՆ
ՄԱՐԱՄՐԵ ՁԻՆ
ԽՌՈՎԱԾ ԷՐ,ԲԱՅՑ ԹԵ՝ ՈՒՄԻՑ
ԻՆՉ ԻՄԱՆԱՍ ՔԱՐ ՑԱՍՈՒՄԻՑ,
ԲԱՅՑ ՆԱ ՈՉ ԹԵ ԱՐՁԱՆԱՑԵԼ,
ԱՅԼ ՀԱՅ ՎՇՏԻՑ ԷՐ ՔԱՐԱՑԵԼ,

ՀԱԶԻՎ ՓՐԿԵԼ ԵՂԵՌՆԻՑ ՄՈՒԹ
ՀԱԶԻՎ ՄԻ ԿԵՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ,
ՀԱԶԱՐ ՀՈՂԻՑ ՄԵԿՍ ՓՐԿԵԼ`
ԱՅԺՄ ՕՏԱՐ ՀՈՂ Է ԸՆԿԵԼ...
ՔԱՐԱՑԵԼ ԷՐ ՀԱՅ ԵՂԵՌՆԻՑ,
ԵՒ ՀՈՒՇԵՐԻՑ ԱՉՔ ՈՒ ԴՌՆԻՑ
ՉԻ ՀԵՌԱՆՈՒՄ ՎԵՐՔՆ ՀԱՎԻՏՅԱՆ,
ԱՐՅԱՆ ԾՈՎՆ ՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ,-
ԷԼ ՀՈՂՆ ԻՆՉՊԵՍ ԹԵԹԵՒ ԼԻՆԻ
ԿՐԾՔԻ ՎՐԱ ՀԱՅ ԴՅՈՒՑԱԶՆԻ,
ՊԵՐԼԱՇԵԶՈՒՄ
ԻՐ ԿԱՐՍՆ ՈՒԶՈՒՄ
ԱՐՅՈՒՆԱՔԱՄ
ԱՃՅՈՒՆՆ ԱՆԳԱՄ
ՄՌՆՉՈՒՄ Է ԹԵ` ԴԵՌ ԿԳԱՄ

2
ԵՐԱԶԻՍ ՄԵՋ ՓԱՐԻԶ ՄՏԱ
ՈՒՄ ԿՈՒԶԵՅ` ԱՅՍՊԵՍ ԳՏԱ,-
ՆԱ ՄԱՐԱՄՐԵ ՁԻՆ ԹԱՄԲԵԼ`
ՄՌՆՉՈՒՄ ԷՐ ԼՌՈՒԹՅԱԲ ԷԼ,-
-ԱՅՍ ՊԵՐԼԱՇԵԶՆ ԻՄ ՏԵՂԸ ՉԷ,
ԳԵՐՎԱԾ ՀՈՂՍ ԻՆՁ ԿԿԱՆՉԵ
ԻՆՉՊԵՍ ՈՐԴՈՒՆ ՄԱՅՐԸ ԲԱՆՏՎԱԾ,
ԻՆՁ ԿԿԱՆՉԵ ՄՈՒՇՆ ԻՄ ՔԱՆԴՎԱԾ,
ԻՆՁ ԿԿԱՆՉԵՆ ՇՂԹԱՅԱՎԻԶ
ՀՈՒՐ ՈՒ ՄՈՐ ՊԵՍ ՄԱՍԻՍ ՈՒ ՍԻՍ,
ՍԻՄ ՈՒ ՍՐՄԱՆՔ,ՀԱՅԿ ՈՒ ՏԱՎՈՐՍ`
ՈՏՔԵՐՈՒ ՏԱԿ ԴԵՌ ԲԱՐԲԱՐՈՍ
ՎԱՆԱ ԾՈՎՍ ԿՀԱՌԱՉԵ,
ՍԱՍՆԱ ԳՈՑ ԴՈՒՌՆ ԻՆՁ ԿԿԱՆՉԵ,
ՁԻՈՒՍ ԿԱՐՈՏ ՀՈՒՅՍԸ ՎԱՆԱ`
ԿԿԱՆՉԵ ԼՈՒՅՍՆ ԻՄ ՍԵՒԱՆԱ:
ԻՆՁ ԿԿԱՆՉԵՆ ՄԵՋ ԵՐԱԶԻՍ
ՄԱՅՐՍ ՝ ԱՐԱՔՍ,ՀԱՅՐՍ՝ՄԱՍԻՍ:
ՀԱԶԱՐ ՈՒ ԲՈՒՅՐՍ ԻՆՁ ԿԿԱՆՉԵ
ԱՅՍ ՄԵՌԵԼՆԵՐՆ ԻՄ ԲՈՒՅՆԸ ՉԵՆ,
ԻՆՁ ԿԿԱՆՉԵ ԱՎԵՐ ՄԱՍԻՍ՝
ԿԿԱՆՉԵ ՎԵՐՔՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՍ...


ՈՒ ՔԱՐԵ ՁԻՆ ԾԱՌՍ Է ՀԱՆՈՒՄ
ՕՏԱՐԻ ՊԱՂ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ
ԻՐ ԿԱՐՈՏԻ ՊԵՍ ԾԱՌԱՑԵԼ՝
ԹՌՉԵԼ ԿՈՒԶԵ՝ՔԱՐԱՑԱԾ ԷԼ...
3
ԵՐԱԶԻՍ ՄԵՋ ՓԱՐԻԶ ՄՏԱ`
ԱՆԴՐԱՆԻԿԻՆ ԱՅՍՊԵՍ ԳՏԱ,
ՊԵՐԼԱՇԵԶՈՒՄ
ՍԱՍՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ`
ԹՌՑՆՈՒՄ ԷՐ ՁԻՆ ԹԵՒԱՎՈՐ
ԴԵՊԻ ԵՐԱԶՆ ԻՐ ԱՀԱՎՈՐ
ԴԵՊԻ ՕՐՈՑՔՆ ԻՐ ԱՅՍԱՀԱՐ
ԴԵՊԻ ՇԱՊԻՆ -ԳԱՐԱՀԻՍԱՐ
ԴԵՊԻ ԴԱՇՏԵՐՆ ՀԱՅՐԵՆԱՓՈԽ
ԴԵՊԻ ԼԵՌՆԵՐՆ ԻՐԵՆ ԿԱՆՉՈՂ
ԴԵՊԻ ԳՐԳՈՒՌ-ԴԵՊԻ ՆԵՄՐՈՒԹ,
ԴԵՊԻ ՄԱՅՐ ՀՈՂԴ,ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ,
ԴԵՊԻ ԳՈՂԹԱՆՆ ԻՐ ՄԵՂԵԴԻ,
ԴԵՊԻ ՇՂԹԱՆ ԱՐԱՐԱՏԻ
ՈՐ ԿՏՐԱՏԵ ԵՐԿՐԻ ՇՂԹԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՄԲ ՔՈ ԷԼ , ԳՈՂԹԱՆ
ՈՒ ԴԵՊԻ ՎԱՆ՝ՀՈՅՍՈՎ ԱՆՄԵՌ
ԹՌՑՆՈՒՄ ԷՐ ՆԺՈՒՅԳԸ ԺԵՌ
ԴԵՊԻ ԶԱՆԳՈՒՆ ԻՐ ՍԱՍՆԱ ԴՈՒՌ
ԴԵՊԻ ՓՈՔՐԻԿՆ ԻՐ ՀԻՆ ՓՐԿԱԾ
ԱՍՊԱՆԴԱԿՈՒՄ ՁԻՈՒՆ ԳՐԿԱԾ
ԾԱՌՍ Է ՀԱՆՈՒՄ ՄԱՐԱՄՐԵ ՁԻՆ
ՍԼԱՆՈՒՄ ԷՐ ԹՈՒՐԸ ՁԵՌՔԻՆ
ՀԱՅՈՑ ՓՐԿԻՉ ԹՈՒՐԸ ՄԱՔՈՒՐ
ՄԱՔՈՒ ,ԻՆՉՊԵՍ ԳԹՈՒԹՅԱՆ ՔՈՒՅՐ
ՇԱՆԹՈՂ ԻՆՉՊԵՍՍԱՍՆԱ ԱՄՊԻ
ԹՈՒՐ-ԿԵԾԱԿԻՆ ԻՐ ԾՈՒՌ ՊԱՊԻ
ԱՆՄԵՂ,ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ
ԳՐԿԱԾ ՄԱՆՈՒԿՆ ԱՄԵՆԱԶՈՐ:
ԹՈՒՐՆ ԻՐ ԳԼԽԻՑ ԲԱՐՁՐ ԲՌՆԱԾ
ՀՈՒՅՍԸ ԿՅԱՆՔ ՈՒ ՄԱՀՈՎ ԽՌՆԱԾ
ՀԵԾԱԾ ՃԵՐՄԱԿՆ ԻՐ ՄԱՐԱՄՐԵ
ԻՆՔՆ ԷԼ,ՁԻՆ ԷԼ,ԹՈՒՐՆ ԷԼ ՔԱՐԵ
ՍԼԱՆՈՒՄ Է ..... ՀԱՄԵՐԺ ԿԱՆԳՆԱԾ
ՄՌՆՉԱԼՈՒՌ ՈՒ ԱՀԱԳՆԱԾ
ԱՅՍ ԷԼ ՔԱՐԻ
ՔԱՆԻ ՏԱՐԻ
ԽՌՈՎՅԱԼ Է ,ՉԻ ԱՄՈՔՎԵԼ
ՈՉ ԹԵ ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂ ՊՈԿՎԵԼ
ԻՆՔՆ ԻՐ ՄԱՀՆ Է ՈՐՁԱՔԱՐԻՑ:
ԱՅԼ ԻՐ ՁԻՈՒ ՍՄԲԱԿՆԵՐԻՑ
ԿԱԽ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ,ԼՈՒՌ ԱՀԱԳՆՈՒՄ
ՉԱՐ ԱԶԳԵՐԸ ԿԱԽ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ,
ԿԱԽ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ ՈՐ ՉՀԱՍՆԻ
ՄԱՍԻՍՆ Ի ՎԵՐ ՀԱՅ ՉՏԵՍՆԻ...
ԲԱՅՑ ՆԱ ՆՈՐԵՆ ՁԻՆ ԽԹԱՆՈՒՄ`
ԺԱՅՌԵ ՁԻՆ ԾԱՌՍ Է ՀԱՆՈՒՄ
ԴԵՊԻ ԳԻՐԿԸ ՄԱՅՐ ՈՍՏԱՆԻ,
ԴԵՊԻ ՍՈՒՐԲ ՀՈՂՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ,
ՈՐ ՔԱՋԱՏԵՆՉ ՄԱՅՐ ԱՐԱՔՍՈՎ
ԻՐ ՃԱՄՓԵՆ Է ՊԱՀՈՒՄ ՀՈՒՅՍՈՎ,
ՃԱՄՓԵՆ՝ ՃԵՐՄԱԿ ՁԻԱՎՈՐԻ,
ԴԵՊԻ ՄԱՍԻՍՆ ԻՐ ՎԻԹԽԱՐԻ,
ԱՅՍ ԷԼ ՔԱՆԻ
ՔԱՆԻ ՏԱՐԻ,
ԱՐԾՎԱԹԵՒ ԹՌՉՈՒՄ Է ԴԵՌ
ՔԱՐԵ ԱՐԾԻՎՆ ՀԱՅՈՑ ԱՆՄԵՌ:
4

ԵՐԱԶԻՍ ՄԵՋ ՓԱՐԻԶ ՄՏԱ,
ՈՒՄ ԿՈՒԶԵՅ՝ԻՍԿՈՒՅՆ ԳՏԱ,
ՊԵՐԼԱՇԵԶՈՒՄ
ՍԻՓԱՆՆ ՈՒԶՈՒՄ,
ԹՌՑՆՈՒՄ ԷՐ ՆԺՈՒՅԳԸ ԼՈՒՌ,
ԴԵՊԻ ՄԻ ԲՈՒՌՆ ԱՅՍ ՍԱՍՆԱԴՈՒՌ,
ԴԵՊԻ ԼԵԶՈՒՆ ԻՐ ՄԱՅՐԵՆԻ,
ԴԵՊԻ ԱՇԽԱՐՀՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻ,
ԵՒ ԿԱՅԾԵՐ Է ՀԱՆՈՒՄ, ԿԱՐԾԵՍ,
ՁԻՈՒ ԽՈՅԱՆՔՆ,ԻՐ ՈԳՈՒ ՊԵՍ,-
ԻՉՔԱՆ ԷԼ ՉԱՐ ԿԱԽ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ՝
ԻՉՔԱՆ ԷԼ ՉԱՐ ԵՆ ԱՀԱԳՆՈՒՄ
ԿԱԽ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ ԻՉՔԱՆ ԷԼ ՉԱՐ՝
ԽԹԱՆՈՒՄ Է ՁԻՆ ԱՆԴԱԴԱՐ
ՅՈԹԵՐՈՐԴ ԾՈՒՌ ՀԱՅ ՍԱՍՈՒՆԻ,
ՄԻԱԿ ՇԻՏԱԿՆ ՀԱՅ ՑԱՍՈՒՄԻ,
ԿԱՆԳ ՉԻ ԱՌՆՈՒՄ ՈՉ ՄԻ ՎԱՅՐԿՅԱՆ
ԻՂՁ-ԱՆԴՐԱՆԻԿՆ ՀՈՒՅՍՈՎ ՀԱՅԿՅԱՆ,
ԽԹԱՆՈՒՄ Է ՁԻՆ ՄԱՐԱՄՐԵ՝
ՊԵՐԼԱՇԵԶՈՒՄ
ՄԱՍԻՍՆ ՈՒԶՈՒՄ՝
ԹՌՑՆՈՒՄ Է ՁԻՆ ԷԼ ՔԱՐԵ,
ԹՌՑՆՈՒՄ Է ,ՈՐ ՀՈՒՅՍ ԲԵՐԵ
ԻՐ ՊԵՍ ԱՆՇԱՐԺ ՄԱՍԻՍՆԵՐԻՆ,
ՀԱՄԲՈՒՅՐ ԲԵՐԵ ՀԻՆ ՈՒ ՆՈՐԻՆ,
ԹՌՑՆՈՒՄ Է, ԹՌՑՆՈՒՄ Է ,
ԹՌՑՆՈՒՄ Է ՆԺՈՒՅԳԸ ՎԵՀ,
ԹԵ ԱՐԵՒԻ,ԹԵ ԼՈՒՍՆԻ ՏԱԿ
ԹՌՑՆՈՒՄ Է ՁԻՆ ՍՊԻՏԱԿ
ՁԻԱՎՈՐԸ ԳՐԱՆԻՏԵ...

ԵՐԲ ԿՀԱՍՆԻ՝ ԱՍՏՎԱԾ ԳԻՏԵ:

Հ. ՇԻՐԱԶ

ԱՆԴՐԱՆԻԿ



ԻՆՔՆ ԷՐ, ՈՐ ԵՐԱԶԻՍ ՄԱՐՄԱՐԵԱՅ ԵԶԵՐՔՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ, ԱՅՍ ԳԻՇԵՐ,

ԱՊԱՌԱԺԻ ՄԸ ՆՄԱՆ ԱՆՅԱՂԹԵԼԻՕՐԷՆ ՈՏՔԻ,

ԻՐ ԸՄԲՈՍՏԱՑՈՂԻ ՀՐԵՂԷՆ ԳԼՈՒԽՆ ԱՍՏՂԵՐՈՒՆ ՄԷՋ ՄԽՐՃԵԼԷՆ,

ՈՒ ԻՐ ՁԵՌՔԸ ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ՍՈՒՐԵՐՈՎԸ ԶԻՆԱԾ,

ՀՈՂԻՆ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՍԻՐՈՎԸ ՀՐԱՇԱՑԱԾ ԵՂԲՕՐ ՄԸ ՆՄԱՆ,

ՈՐ ԵՂԲՕՐ ՄԸ ՕՏԱՐԱՑՈՒՄԷՆ ԻՐ ՀՈԳԻՆ Կ’ԱՐԻՒՆԷ,

ԽՕՍԵՑԱՒ ԻՆԾԻ ԱՆ, ԵՒ ԻՐ ԲԱՌԵՐԸ ԻՐԱՐՈՒ ԵՏԵՒԷ, ԵՒ ԿԱՐԳ ԱՌ ԿԱՐԳ,

ԽԻՍՏ ԷԻՆ ԵՒ ՔԱՂՑՐ ԵՒ ՃՇՄԱՐԻՏ ԵՒ ՔԻՆԱՅՈՅԶ ԵՒ ԱՌՆԱԿԱՆ...



«ԵՒ ԱՀԱՒԱՍԻԿ ԵՍ ԵՄ, Ո՜Վ ՄԵՂԿՈՒԹԵԱՆ ՈՒ ԱՆՇԱՐԺՈՒԹԵԱՆ ԶԱՒԱԿ,

ՈՐ ԱՂՄԿԱՅՈՅԶՕՐԷՆ՝ ԱՅՍ ԻՐԻԿՈՒՆ ՀԵՌՈՒՆԵՐԷՆ ԿՈՒ ԳԱՄ,

ՔՈՒ ԵՐԱԶՈՒՆ ԵՒ ԱՆՏԱՐԲԵՐ ՈՒ ԱՆԳՈՐԾՕՆ ՈՒ ԵՍԱԿԱՆ ՈՒ ՏԿԱՐ

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄԱՐՄԻՆԴ ՈՒ ԷՈՒԹԻՒՆԴ ՈՒ ՀՈԳԻԴ,

ԲԱԶՈՒԿԻՍ ՀԱՐՈՒԱԾՈՎԸ ՈՒ ՍՈՒՐԵՐՈՒՍ ՇԱՌԱՉԻՆ ՀԵՏ,

ԿՌԻՒՆԵՐՈՒ ՀԱՐԿԱԴՐԻՉ ԺԱՄԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ, ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԷՍ ՑՆՑԵԼՈՒ...

ՈՒՆԿՆԴՐԷ՛ ԻՄ ՁԱՅՆԻՍ, ՈՐ ԱՅՍ ՎՃՌԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՕՐԵՐՈՒՆ

ՄԵՐ ՑԵՂԻՆ, ՄԵՐ ՎՐԷԺԻՆ ՈՒ ՄԵՐ ԱՐԻՒՆԻՆ ԱՂԱՂԱԿՆ Է ԱՀԱՐԿՈՒ,

ՈՒ ԽԱՌՆՈՒԷ՛, ԸՆԿԵՐԱՑԻ՛Ր, ԵՂԲԱՅՐԱՑԻ՛Ր ՍԱ՛ ՄԵՐ ՀԶՕՐԱՔԱՅԼ ԱՄԲՈԽԻՆ ՀԵՏ՝

ԵԹԷ ԴԵՌ ՔՈՒ ՀՈԳԻԻԴ ՄԷՋ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՈՐԵՒԷ ԿԱՅԾ ՎԱՌ ՄՆԱՑ,

ԵԹԷ ԴԵՌ ՔՈՒ ԲԱԶՈՒԿՆԵՐԴ ՔԱՋՈՒԹԻՒՆԸ ՈՒՆԻՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՀԱՐՈՒԱԾԵԼՈՒ,

ԵԹԷ ՍԻՐՏԴ ԳԷԹ ԱՆԳԱՄ ՄԸ ԽՈՑՈՏՈՒԵՑԱՒ ՄԵՐ ՄԱՅՐ-ՀՈՂԻՆ ՄԱՀԱՑՈՒՄԷՆ,

ԵԹԷ ՑԵՂԻԴ ՏԱՌԱՊԱՆՔԷՆ ՈՒ ԱՆՄԵՂՆԵՐՈՒ ԿՈՏՈՐԱԾԻՆ ՄՂՁԱՒԱՆՋԷՆ

ՔՈՒ ՆԵՐՍԻԴԻԴ ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ՈՒ ԲԱՐԿՈՒԹԵԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԱՆ...

ԵԹԷ ԴՈՒՆ ԴԵՌ ԿԵԱՆՔԻԴ ՄԷՋԸ ՊԻՏԻ ԿՐՆԱՍ ՆՊԱՏԱԿԻ ՄԸ ՓԱԹԹՈՒԻԼ,

ԵԹԷ ԴԵՌ ՔՈՒ ԱՉՈՒԸՆԵՐԴ ԱՅՍ ԱՆՕԳՈՒՏ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԷՆ ՉԿՈՒՐՑԱՆ...

ԵԹԷ ԴՈՒՆ ՔՈՒ ԱՂՕԹՔՆԵՐԴ ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ԳՈՌՈՒՄՆԵՐՈՒ ՓՈԽԵՑԻՐ,

ԵԹԷ ՑԵՂԻԴ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒ ԱՐԵԳԱԿԷ ԱՐԻՒՆԻՆ

ԵՐԱԿՆԵՐՈՒԴ ԵՒ ԳԼԽՈՒԴ ՄԷՋ ԲՈՐԲՈՔՈՒԻԼԸ ԴԵՌ ԿԸ ԶԳԱՍ,

ԵԹԷ ԴԵՌ ԱՐԱՄԻՆ, ՏԻԳՐԱՆԻՆ, ԱՐՏԱՇԷՍԻՆ ԵՒ ՎԱՐԴԱՆԻՆ

ՅԱՂԹԱՆԱԿՈՂ ԶՕՐՈՒԹԵՆԷՆ ՔՈՒ ՄԷՋԴ ՇՈՒՆՉ ՄԸ ՄՆԱՑ,

ԴԻՒՑԱԶՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԷՆ ՔՈՒ ԵՐԱԶՈՂԻ ՆԱՅՈՒԱԾՔՆԵՐՈՒԴ ԱՌՋԵՒ

ԱՆՁՆՈՒԻՐՈՒԹԵԱՆ, ՎՐԷԺԻ ԵՒ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ ՄԸ ԲԱՑՈՒԵՑԱՒ,

ՈՏՔԻ՛ ԿԵՑԻՐ ԱՅՆ ԱՏԵՆ, ԵՂԲԱՅՐԱՑԻ՛Ր ԽՈՒՄԲԵՐՈՒՍ ՈՒ ՄՐՐԿՈՒԷ՛ ԱՆՈՆՑ ՀԵՏ,

ՈՐՈՎՀԵՏԵՒ, ԳԻՏՑԻՐ ՈՐ ԱՅՍ ԶՈՀԱԲԵՐՈՒՄԻ, ԸՆԴՎԶՈՒՄԻ ԵՒ ՅՈՅՍԻ ՕՐԵՐՈՒՆ

ՄԵՐ ԱՄԷՆ ՄԷԿՈՒՆ ՀԱՄԱՐ ԱՆԿՈՂՆԻ ՄԷՋ ՀՈԳԻ ՏԱԼԸ ՎԱՏՈՒԹԻՒՆՆ Է ՎԱՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ...



ՅԱՆԿԱՐԾ ԽՈՒՄԲԵՐԸ ՀԵՌԱՑԱՆ ԱՐԵՒԱԾԱԳԻՆ ԿՐԱԿՆԵՐՈՒՆ ՄԷՋԷՆ,

ՈՒ ԻՐԵՆՑ ԿԱՄԱՒՈՐԻ ԳԻՏԱԿԻՑ ՈՒ ՎՃՌԱԿԱՆ ՔԱՅԼԵՐՈՒՆ ՀՆՉԻՒՆԸ ԵՐԿԱԹԵԱՅ

ՄԱՐՄԱՐԱԿՈՅՏԵՐ ՓՇՐՈՂ ԱՆՀԱՄԱՐ ԿՌԱՆՆԵՐՈՒ ՀՆՉԻՒՆԸ ՈՒՆԷՐ...

ՄԻՆՉԴԵՌ ԹՇՆԱՄԻՆԵՐԷՆ ԱՆՋԱՏՈՒԱԾ ԳԼՈՒԽՆԵԵՐ, ՋԱՀԵՐՈՒ ՊԷՍ ԿԸ ԲՈՑԱՎԱՌՎԷԻՆ՝

ԻՐԵՆՑ ՈՒՍԵՐՈՒՆ ՎՐԱՅ ԲԱՐՁՐԱՑՈՒԱԾ ՍՈՒՐԵՐՈՒՆ ԿԱՏԱՐՆԵՐԷՆ...

ՈՒ ՏԵՍԱՅ ՈՐ ՏԱՔ ԱՐԻՒՆ ՄԸ ԿԸ ՔԱՄՈՒԷՐ ԽԱՉԱՓՈՂԵՐԷՆ ԿԱԹԻԼ ԱՌ ԿԱԹԻԼ,

ԴԷՊԻ ՎԱՐ,

ԱՆՈՆՑ ԱՄԷՆ ՄԷԿՈՒՆ ԼԱՅՆ ՈՒ ԶՕՐԱՒՈՐ ՈՒ ՄԵՐԿ ԾՈԾՈՐԱԿՆԵՐԸ ԹՐՋԵԼԷՆ...

ԵՒ ԵՍ ԱՅՆ ԱՏԵՆ՝ ՆԱԽԱՆՁՈՒԹԵԱՄԲ ՈՒ ՏԱԷՓԱՆՔՈՎ ՀՈՂԻՆ ՎՐԱՅ ԾՆՐԱԴԻՐ՝

ԻՐԵՆՑ ՀԵՐՈՍԻ ՔԱՅԼԵՐՈՒՆ ՀԵՏՔԸ ԵՐԿԻՒՂԱՂՕՐԵՆ ՀԱՄԲՈՒՐԵՑԻ...

ՍԻԱՄԱՆԹՈ

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 31-08-2013 12:28:02
Դիտումների քանակը: 7958
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ ԽԱՉԻԿԻ Գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակագիր: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott