Զորավար Անդրանիկի կոչը հայ երիտասարդներին
Ձեզ, հայ պատանիներ, ուսանողներ, գիտաշխատողներ և ինտելիգենտ երիտասարդություն, դիմում ենք այս կոչով արձագանք տալ ժողովրդական գործին: այս պատմական րոպեին, երբ ամեն ինչ տված է մեզ, և հարկավոր է միայն, որ կարողանանք մեր ձեռքին պահել մեր հայրենի հողը և ապահովենք մեր տանջված ժողովրդի ֆիզիկական գոյությունը, դուք անբիծ երիտասարդություն, մեր ժողովրդի խիղճը, լցվեցեք կազմակերպվող հայ զորքերի փառապանծ շարքերը և օգնեցեք, որ ուժեղ բանակ ստեղծենք: Ընկերներ, ֆրոնտը դատարկված է, ռուս զորքը հեռացել է, Հայաստանը ներսում ենթարկված է բարբարոսական ոհմակների ասպատակությանը և միայն ուժեղ, կազմակերպված բանակը կարող է ապահովել մեր ժողովրդի կյանքը և գոյությունը: Երիտասարդներ եկեք, մեզ մոտ, եղեք նրանց ոգին և աշխատեցեք նրանց հետ ընդհանուր ժողովրդական գործի համար:
Զորաբաժնի հրամանատար` Անդրանիկ
03.02.1918թ., Թիֆլիս:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1300
Կիսվել : |