Հայ նշանավոր մարդիկ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ մասին
...Ավետիք Իսահակյանի գեղարվեստական խոսքը մարդկանց մի քանի սերունդների է ոգեշնչել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս...:
Ա. Միկոյան
Դժվար է հավատալ, որ նա այլևս մեզ հետ չէ՝ մեզ այլևս չի դիմավորի նրա իմաստուն ժպիտը, այլևս չի հնչի նրա ոգեշունչ խոսքը...
Մարիետա Շահինյան
* * * *
Նա խոսում էր ժողովրդի հագու ու սրտի հետ երե՛կ, խոսեց հմայիչ լեզվով այսօր ու չխամրող հմայքով և՛ վաղը, և՛ դարեր շարունակ...
Հ. Սիրաս
* * * *
Իսահակյանին կորցնելով կա միայն մի մխիթարություն, որ նա հավերժորեն ճամփորդելու է համաշխարհային պոեզիայի լուսավոր ճանապարհով՝ վկայելով հայ ժողովրդի վեհությունը և ազնվությունը:
Մ. Սարյան
* * * *
Ավետիք Իսահակյանը խոսքի մեծ վարպետ էր, հայոց լեզվի մեծ վարպետ: Կարծես հատուկ նպատակով ամբարել էր նա հայերենի ամենագեղեցիկ, ամենաարտահայտիչ բառերը և ալմաստների պես շարել իր տողերում:
Ա. Ղարիբյան
* * * *
...Սգա, անսուգ իմ Հայաստան, ընկավ կաղնին մայր անտառիդ,
Ա՜խ, կտվեց ամենանուրբ ոսկելարը մեծ քանրիդ,
Դու էլ ամպե իմ Արարատ, ձյունե թագդ վար խոնարհե,
-Ընկավ թագը հյուսիս գլխից, էլ ո՞վ պիտի վերքս մարե...
Հ. Շիրազ
* * * *
...Ավ. Իսահակյանն իր ամբողջ գիտակցական կյանքում քայլեց իր ժողովրդի հետ՝ նրան նվիրաբերելով իր բոլոր ուրժերն ու ընդունակությունները, իսկ պայքարի ու փառավոր հաղթանակների տարիներին՝ հանդես գալով որպես ժողովրդի երջանկության և նրա մեծ սխրանքի երգիչ:
Հ. Բաղրամյան
* * * *
...Ավետիք Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների շարքին, որոնք հազվադեպ են ծնվում..
Ի. Էրենբուրգ
* * * *
Նա անցավ հավիտենական կոթողների շարքը
Ռ. Զարյան
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4384
Կիսվել : |