Հայերը հայերի մասին․ Հայը - Դերենիկ Դեմիրճյան

Նորության նկար Արդյոք մի բան հասկանու՞մ եք հայից: Որքա~ն տարօրինակ, հանելուկային արարած, որքա~ն խաբուսիկ: Երևու՜յթը, ո՜չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը:Զուտ աշխատանք: Որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես: Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը: Ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը: Ամենից աննպաստն ի՜ր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան: Որքա~ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա~ն հուսացող է նա: Իր կյանքում նա երկու բան չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ՝ հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանալի~ հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է:

Ահա նայի՜ր այս բեռնակրին: Ի՞նչ է սա: Մեջքին մի սար բեռ՝ ճկվում է, մեջքը կոտրում: Որքա~ն ուժ, որքա~ն աշխատասիրություն: Ինչ է թե մի փոքրիկ գումար հավաքի, գնա խանութ բաց անի: Մարդն իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ոչ թե սրա-նրա ծառան: Եվ արդեն հայ՝ նշանակում է տեր:

Տեսել եք նրա բնակարանը. խլուրդի ծակուռ: բայց անցիր նրա երկրով… Ի~նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր: Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը: Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում աղոթելու, աղոթք չի անում առօրյա կյանքում, բայց այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերի՜ց թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքն առ Աստված:

Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն: Ռամիկ է գերազանցապես: Քաղաքականության մեջ մի բանում է շատ հոգածու՝ անկեղծ լինել: Այնա~ն անկեղծ է ու միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է թողնում:

Խենթ ու խոնարհ է իր Սասունցի Դավթի նման և նրա պես անսպասելի ըմբոստ, հարվածող: Երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման: Բարի է առհասարակ, շոյի՜ր, և կկողոպտվի, բայց և առհասարակ ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է: Տաղանդ է՝ իր դեմ ատելություն ստեղծելու: Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է: Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է, ինչպես ուղտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ: Սա նրա նհրաժեշտությունն է: Անկարգ է և անիշխանական թե՜ հասարակության, թե՜ պետության, թե՜ գաղափարների մեջ:
Ուր հեղափոխություն, այնտեղ՝ հայություն: Ծայրահեղական է: Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ, բայց չխրատվեց:

Հայի ամենամեծ առաքինությու՞նն ես ուզում. Ամենաներողամիտ ցեղը աշխարհիս վրա: Չի ուզում, որ իրեն դիպչեն, մոտենան, սիրեն թեկուզ: Նա մեկուսի է, բարի և ազատասեր:
Ինձ թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքում թաքնված, և դա այն արծվի վիրավորանք է, որին ցած են բերել բարձր լեռներից: Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում: Կերակուր ես մեկնում՝ չի ուզում: Չի սիրում ո՜չ ստրկություն, ո՜չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն: Մաղձոտ է, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է: Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ: Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից՝ ազատությունից:

«Ոչինչ չեմ ուզում ձեզանից,-ասում է նա իր նեղիչներին,-ձեզ լինի ձեր լուծը, ձե լինի ձեր երջանկությունը, գնացե՜ք, ապրեցեք խաղաղ և երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բան՝ Ազատությունը»:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 24-12-2011 11:38:08
Դիտումների քանակը: 6110
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀՈՎՀԱՆՆԵՍ (Իվան) ԻՍԱԿՈՎ ՍՏԵՓԱՆԻ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ (1955 թ.), Խորհրդային Միության հերոս (1965 թ.): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott