Րաֆֆի - Մի՞թէ մենք թագաւորներ ենք ունեցել
Մի՞թէ մենք թագաւորներ ենք ունեցել, մի՞թէ այդ Երկիրն մերն էր առաջ: - Այո՜, մերն էր...: Այն ժամանակ հայերն այսպէս խե՜ղճ չէին որպէս այժմ, նրանք իւրեանց հողի տէրն էին: Հայ անունից այն ժամանակ ամէն մարդ դողում էր, դորա համար հայը չէր ուրանում իուր ազգութիւնը, կամ իւր լույս հաւատքը: Մեր թագաւորները հսկաներ էին, հասարակ մարդիկ չէին, նրանք աստուածների հետ էին պատերազմում: Նրանցից առաջինը՝մեր նախապապ Հայկը, սպանեց Բաբէլօնի աստուծոորդի Բէլին, որ մի վիթխարի հսկայ էր: Հայկի թոռներից մէկը՝ Արամը, սպանեց Ասորոց Արեւիորդուն, որին նույնպէս աստուծո տեղ էին պաշտում: Արամի թոռներից մէկը՝ Տիգրանը, պատերազմեց վիշապների հետ, նրանց թագաւորին սպանեց եւ նա ամբողջ ցեղը գերի բերաւ, բնակեցրուց, տե՜ս այն մեծ սարի մոտ, որի անունը քեզ ասեցի: Մենք ունէինք եւ մի ուրիշ թագաւոր, նրան կոչում էին Արտաւազդ, նա խիստ փառասէր եւ ամբարիշտ մարդ էր. նա իւր մտքին դրել էր կործանել բոլոր աշխարհը եւ ապականել ամէն երկրները: Հայրն անիծեց նրան: Հօր անէծքը բռնեց որդուն: Մի օր Արտաւազդ այդ սարի մոտ որս էր անում, յանկարծ վրայ հասան Մասիսի քաջքերը, նրան բռնեցին եւ տարան Մասիսի գլուխը, շղթաներով կապեցին, եւ որտեղ բանտարկեցին մի զնդանի մէջ, ուր մնում է մինչեւ այսօր: ...Մասիսը, նույն այս սարն է, որ ուրիշ անունով Արարատ է կոչւում: Դա Հայոց երկրի սուրբ սարն է, որի գագաթան վերայ բնակւում էին մեր հին աստուածները: ...Մեր աստուածներն այն ժամանակ մեր ազգիցն էին. նրանք հայեր էին եւ Հայերէն էին խօսում, եւ Հայոց երկիրն էին պաշտպանում: Եւ այն թագաւորները նույն աստուածների որդիքն էին: Իսկ Քրիստոսն մեր աստուածը չէր, նա հայ չէր, նա հրէից ազգիցն էր եւ հրէաստանցի»:
Ռաֆֆի(Յակոբ Մէլիք Յակոբեան)
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1110
Կիսվել : |