ՔԱՂՎԱԾՔՆԵՐ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻՑ
Մենք անարատ, մաքուր դրոշ ենք պարզել, թող բարի լինեն այդպես անարատ էլ պահպանել այն: Եվ մենք թույլ չենք տա, որ այդ դրոշի, այդ գաղափարախոսության վրա մի փոքր բիծ անգամ գոյանա:
Հոսող գետը չի հոգնում: Մենք հոսելով ու ալեկոծվելով պիտի մաքրվենք և դրա մեջ գտնենք մեր պայքարի բարոյականությունը:
* * * *
Ազգային պատկանելությունը միայն ազգին ծառայելով է որոշվում:
* * * *
Պարտադրված ազատությունը նույնպես բռնություն է:
* * * *
Անկախությունը դա էություն է, դա կեցության պատվարժան ձևն է:
* * * *
Հայն իր ազգությունն է ուզում պահպանել, իր տեսակը, իր դիմագիծը: Այդ կեցվածքը ազգի գոյության ու գենի պահպանման հավերժացումն է: Գոյության միակ երաշխիքը ազատությունն է:
* * * *
Այն ազգը, որ ազատություն չի տենչում , որը հաշտվել է իր ստորաքարշ ու ստրուկ վիճակի հետ, ուրեմն` որպես ազգ ու տեսակ սպառել է իրեն ու այլևս գոյություն չունի: Մնացյալ բոլոր ճիգերը զուր են, ավելորդ:
* * * *
Երկխոսության գնալ բռնատիրական իշխանության հետ, նշանակում է կորցնել մեր ազգային դեմքը, մեր եսը, մեր որպիսությունը:
* * * *
Պարտադիր չէ շղթան ձեռքին կամ վզին լինի, նախ հոգին պիտի ազատագրել շղթաներից:
* * * *
Իմ մեկնած ձեռքում արդարության զենքն է, և եթե որևէ մեկը կսեղմի այն, ես միայն երջանիկ կլինեմ:
* * * *
Սուգը հավերժ է, երբ պայքար չկա:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1354
Կիսվել : |