95-ամյա հայն աշխարհի ամենատարեց թենիսիստն է
95-ամյա արգենտինահայ Արթին Էլմայանն աշխարհի ամենատարեց թենիսիստն է, գրում է Yahoo News-ը: Թենիսի միջազգային ֆեդերացիայի ցուցակում 85 տարեկանից բարձր 39 մարդ կա: Էլմայանը միակն է, ով ծնվել է 1920-ից առաջ:
Էլմայանը թենիսով սկսել է զբաղվել 39 տարեկանում: Նրա միակ դժգոհությունն այն է, որ ինքը ստիպված է խաղալ 85 տարեկանների հետ, քանի որ նույնիսկ 90-ամյա թենիսիստ չկա աշխարհում:
Անցած տարի թենիսի տարեցների մրցումների ժամանակ Էլմայանը 2 անգամ 2-րդ տեղն է գրավել: Նա ասում է, որ տեղը կախված է իր և իր մրցակցի տրամադրությունից:
Թենիսից բացի, Էլմայանը մարզվելու համար ստիպված է շաբաթական 3 անգամ Արգենտինայի մայրաքաղաքի արվարձաններից գնացքով մեկնել Club Atlético River Plate մարզական ակումբ:
Աղբյուրը նշում է, որ 95-ամյա թենիսիստն Արգենտինա է գաղթել 1938թ.-ին: Նա այժմ Արգենտինայի մեծ հայ համայնքի լիիրավ անդամ է, համայնք, որի ներկայացուցիչն է նաև աշխարհի 3-րդ ամենաուժեղ թենիսիտը համարված Դավիթ Նալբանդյանը: Թենիսով են զբաղվում նաև Էլմայանի 88-ամյա կինը, դուստրը, փեսան ու 2 թոռները:
Էլմայանը նաև հանգամանալից խոսել է թենիսի օգուտների մասին. «Նախ ուտելը, հետո թենիսը: Թենիսը մարդուն ստիպում է թթվածին շնչել, մարմինը լավ մարզավիճակում է պահում, ազատում է փոր գցելուց, գիրանալուց, օգնում է պայքարել խոլեստերինի և ամեն բանի դեմ»:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1084
Կիսվել : |
![«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան Հարցազրույցի նկար](/image/?type=interview&img_id=146095410773458277_gagik_ginosyan_blog.png)
«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
![ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ Հարցազրույցի նկար](/image/?type=interview&img_id=136691547074291243_tigran_hamasyan_interview_face.png)
ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
![Հաջորդը l](/images/move_left_inac.png)
![ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆ ԴԱՆԻԵԼԻ Կենսագրության նկար](/image/?type=biography&prefix=biography_thumb2&img_id=136837357676951315_stepan_lisicyan.jpg)
![Նախորդը r](/images/move_right.png)