Գաբրիել Սարգսյան. Երեխայի աչքերից զգում ես ապագա չեմպիոնին
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը Ստամբուլում կընթանա շախմատի համաշխարհային Օլիմպիադան: Տղամարդկանց Հայաստանի հավաքականը ներկայացնում են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրել Սարգսյանն ու Տիրգրան Պետրոսյանը: Այս օրերին բոլոր առաջատարները մասնակցում են մրցաշարերի: Երեւանում է գտնվում միայն Գաբրիել Սրագսյանը: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց աշխարհի թիմային չեմպիոնի հետ:
Գաբրիել, դու մրցաշարերի չես մասնակցում: Հանգստի փո՞ւլում ես:
Ես անհատական մրցաշարերի քիչ եմ մասնակցում: Իմ հիմնական հաջողությունները եղել են հավաքականի հետ:
Ինչի՞ հետ է կապված:
Մեծ հաջողությունների հասնելու համար առօրյա կյանքից պետք է կտրվել: Միայն հավաքականի խաղերից առաջ եմ այդպես անում: Երբ խաղում ես քո երկրի համար, դա ուժ է տալիս, մեծանում է պատասխանատվությունը:
Քեզ աշխատասեր համարու՞մ ես:
Միջին: Եթե պետք է, աշխատում եմ, բայց շատ աշխատասեր չեմ:
Իսկ այս պահին ինչո՞վ ես զբաղվում:
Մենք Արոնյանի հետ դպրոց ենք հիմնել: Տարին երկու անգամ Հայաստանի մրցանակակիրների հետ հավաքներ ենք անցկացնելու, ապա հետեւելու ենք նրանց: Կաշխատենք մեր փորձը նրանց փոխանցել:
Իսկ լավ սերունդ ունե՞նք: Ապագա չեմպիոնների տեսնո՞ւմ ես:
Այո, իհարկե: Այսօր ես ներկա էի Հայաստանի առաջնությանը:Երեխաներ կան, ում աչքերից երեւում է, որ նրանք յուրահատուկ են` չեմպիոնի աչքեր ունեն: Պետք է պայմանները համապատասխան լինեն: Մեր դպրոցը, հուսամ, կնպաստի դրան:
Կմեկնաբանե՞ս այն մրցաշարերը, որոնց այս պահին մասնակցում են մեր հավաքականի տղաները:
Սերգեյ Մովսիսյանը շատ ուրախացրեց: Նա շատ հաջող հանդես եկավ Գերմանիայում եւ գրավեց առաջին տեղը: Շեյխի գավաթում Վլադիմիր Հակոբյանը շատ լավ է հանդես գալիս: Նա շատ կարեւոր դեր է խաղում մեր հավաքականում: Տիգրան Պետրոսյանը նույնպես շատ լավ մարզավիճակում է: Արոնյանի մասին խոսք չկա: Այն, որ նա խաղում է մեր հավաքականի համար, դա արդեն մեծ բան է: Իսկ մենք` մյուսներս, պետք է օգնենք նրան: Այս մրցաշարերը շատ կարեւոր են մեր հավաքականի համար օգոստոսին կայանալիք Օլիմպիադայից առաջ:
Շախմատից բացի ի՞ նչ հետաքրքրքություններ ունես:
Շատ եմ սիրում ֆուտբոլ` «Բարսելոնայի» սիրահար եմ: Հետեւում եմ նաեւ մեր հավաքականի խաղերին: Վերջին տարվա հաջողությունները շատ ուրախալի էին:
Եվ վերջում փոքրիկ բլից
Բոլոր ժամանկների լավագույն շախմատիստը:
Խաղաոճով Կապաբլանկան, հետք թողնելու առումով ` Ֆիշերը: Ներկայիս գործող շախմատիստներից Լեւոն Արոնյանը:
Լավագույն ֆուտբոլիստը:
Մեսին:
Սիրած գիրքը:
Գիրքը չեմ կարող ասել: Բանաստեղծը Սեւակն է:
Ֆիլմը:
Այնքան շատ ֆիլմեր եմ դիտել, որ արդեն դա էլ չեմ կարող ասել, թե որն է լավագույնը:
Սիրած վայրը Երեւանում:
Շախմատի տան շրջակայքը:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
NEWS.am Sport
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3177
Կիսվել : |