ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՔԵՄԱԼԻՍՏՆԵՐԻՑ ՍԵԼՉՈՒՔԻ ՄԱՅՐԸ ՀԱՅ Է
Հասան Ջեմալի նոր աղմկահարույց «1915. Հայոց ցեղասպանություն» գրքում հետաքրքիր տեղեկություններ են հաղորդվում «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր, «Էրգենեքոն» ահաբեկչական խմբավորման գաղափարական առաջնորդներից Իլհան Սելչուքի ծագման մասին:
Գրքում նշված է, որ հայտնի թուրք մտավորականը, ով մոլի քեմալիստ էր ու ազգայնական, մորական կողմից ունի հայկական ծագում:
Սելչուքը մահացել էր 2010 թվականին` 2 տարի անց, երբ նրա անունը սկսել էր շրջանառվել «Էրգենեքոնի» գործով հետաքննության շրջանակներում:
Ջեմալն իր գրքում գրում է, որ Սելչուքի մայրը` Հիքմեթ Քասըմ հանումն ազգությամբ հայ է, թեև այդ մասին չի բարձրաձայնվել: Նշվում է նաև, որ Սելչուքն իր մոր էթնիկ ծագման մասին իմացել է, սակայն գաղտնի է պահել: Հաշվի առնելով, որ Թուրքիայում հայ լինելը, մեղմ ասած, շահեկան չէ, Սելչուքը գերադասել է լռել և իր անունը «չգցել»:
Նշեմ, որ Հասան Ջեմալը, ում «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը շուկա է դուրս եկել վերջերս, Մեծ եղեռնի կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռն է: Կրտսեր Ջեմալը Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող փոքրաթիվ թուրք մտավորականներից է:
gevorgpetrosyan.livejournal.com
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1388
Կիսվել : |