Anonymous-ը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Anonymous հաքերային խմբավորումը սկսում է «Հայոց ցեղասպանություն նախաձեռնություն» (Operation Armenian Genocide) գործողությունների շարքն ընդդեմ թուրքական իշխանությունների:
Youtube-ում Anonymous-ի կողմից տարածած պաշտոնական տեսանյութում հայտնի խմբավորման անդամները հայտարարում են, որ հունվարի 25-ը հայտարարվում է նախաձեռնության սկիզբը: Anonymous-ը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու պատասխանատվություն կրել իրենց գործած դաժանությունների համար: Հաղորդում է «Արմենպրեսը»:
«1915 թվականին Թուրքիան սպանել է ավելի քան 1,5 միլիոն հայերի, ինչպես նաև հայ ժողովրդին զրկել սեփական պատմական հայրենիքից: Թուրքիան պարտավոր է հատուցել սեփական քայլերի համար: Մենք պատժելու ենք թուրքական իշխանություններին, մինչև նրանք չընդունեն Հայոց ցեղասպանության փաստը: Շատերը հնարավոր է` չգիտեն Հայոց ցեղասպանության մասին, սակայն լսել են հրեաների Հոլոքոստի մասին: Ինչպես Հոլոքոստի դեպքում Գերմանիան ընդունեց սեփական մեղքն ու առ այսօր հատուցում է, այդպես էլ պետք է անի Թուրքիան: Այս կոչն ուղղված է նաև այլ պետություններին, ովքեր դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է հայտարարության մեջ, որն ավարտվում է սպառնալիքով` ուղղված ընդդեմ Թուրքիայի. «Սպասեք մեզ»»:
Չեք տեսնու՞մ վիդեոն,սեղմեք՝ այստեղ
Աղբյուր՝ http://www.aravot.am/2012/01/27/31820/
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 997
Կիսվել : |