The Independent. Իրականությունն Ադանայում հայերի Հոլոքոստի մասին. բրիտանական փոխհյուպատոսի վկայությունները

Նորության նկար Սեպտեմբեր 22, 2011 | 03:22

NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է The Independent-ում հրապարակված բրիտանացի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսքի հոդվածը, որը կոչվում է «Նոր լույս` անցյալի սարսափների վրա. նախկինի պես չկա արդարություն»:

«1909թ. ապրիլի 14-ին բրիտանական փոխհյուպատոս, մայոր Չարլզ Դաութի Ուայլին մեկնում է թուրքական Ադանա քաղաք` Տրիպանի անունով իր թարգմանչից ստանալով նամակ, որում ասվում էր, թե «այդ քաղաքում վտանգավոր մթնոլորտ է, ազատորեն սպառնալիքներ են հնչում, եղել են սպանություններ...»:

Դաութի Ուայլին հաջորդ իսկ գնացքով մեկնում է Ադանա, բրիտանական արտգործնախարարությանն ուղարկված գաղտնի նամակում գրելով. «Ես այնքան քիչ էի սպասում, որ կոտորածն անխուսափելի է, որ անգամ տիկնոջս էի հետս վերցրել»: Կարելի է միայն պատկերացնել բարի տիկնոջ արձագանքը, երբ «Մինչ Ադանա մտնելը մահացած մարմին տեսանք... Որքան մոտենում էինք Ադանային, այնքան ավելի շատ սպանվածների մարմիններ էինք տեսնում, եւ մինչ ես կնոջս ուղեկցում էի Տրիպանիի տուն... երկու կամ երեք մարդ սպանվեցին թուրքական պարեկի ուղիղ աչքի առջեւ...»

Հաջորդող չորս օրերի ընթացքում Դաուտի Ուայլիի հաղորդագրություններում կարելի է հանդիպել մանրամասն զեկույց հայկական Հոլոքոստի սկզբի մասին` ոչ այն ջարդերի ու կոտրածների, զանգվածային սպանությունների եւ մահվան երթի մասին, որի ժամանակ օսմանյան թուրքերը 1915թ. սպանեցին 1,5 մլն մարդու, այլ դրանից վեց տարի առաջ կատարված շատ արյունալի «փորձնական ջարդերի» մասին, որին զոհ գնաց 30 հազար հայ:

«Ես հագա համազգեստս, գնացի պահնորդի մոտ եւ խստորեն հիշեցրի սպանությունը կանխելու նրա պարտավորության մաիսն»,-գրում է Դաուտի Ուայլին: Հավաքելով դժկամությամբ իրեն միացած մի քանի օսմանցի զինվորների, փոխհյուպատոսը « անցնում է քաղաքով` փողի հնչյունների ներքո...Մենք մաքրում էին փողոցները, երբեմն ձեռքներս սրերին տանելով, երբեմն օդ կրակելով»:

Դաուտի Ուայլի նամակները, ըստ էության, հերոսության հաշվետվություններ են, քանի որ փոխհյուպատոսը փրկում է բազմաթիվ բրիտանահպատակների եւ մի քանի հարյուր հայ փախստականների: Փորձելով փրկել նրանց կյանքը` փոխհյուպատոսն ընկնում է մզկիթից արձակված դիպուկահար կրակի տակ:

Թուրքերը հայերին մեղադրում էին զանգվածային սպանությունների մեջ` պնդելով, որ նրանք զինվում էին եւ թուրքական տարածքում փորձում հայկական իշխանություն ստեղծել. մարդասպանները սովորություն ունեն մեղադրել զոհերին իրենց իսկ մահվան մեջ, սակայն Դաուտի Ուայլին, թեեւ ընդունել էր, որ մի հայ երկու թուրքի է սպանել, բայց կասկածում էր, որ բռնությունը «թուրքական կողմից ինչ-որ գաղտնի նախապատրաստություն էր ներառում», Ադանայում 2000 սպանվածներից 1400-ը հայեր էին:

Թուրքական իշխանությունները ենթադրաբար կախել էին ինը թուրքի` կոտորածին մասնակցելու համար: Բրիտանական փոխդեսպանն իր հետագա դեպեշներում նշում էր, որ «գյուղերում, թեեւ ճշգրիտ թիվը հայտնի չէ, կորուստները... կարող են գնահատվել 15-25 հազար: Շատ դեպքերում կանայք, նույնիսկ փոքր երեխաները սպանվել են իրենց ամուսինների հետ»: Ուղիղ երկու շաբաթ անց այն պահից, երբ դիվանագետն իր թարգմանչից նմամակ էր ստացել, «The New York Times»-ի թղթակիցը հաղորդում է, որ վիլայեթում սպանվել է մինչեւ 30 հազար հայ:

Եւ Թուրքիան, ինչպես մեկուկես մլն հայերի դեպքում է անում, մինչ օրս ժխտում է, որ դա ցեղասպանություն է եղել`նաեւ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի հետ, պե՞տք է արդյոք թվել մնացածներին: Ես ավելի վաղ նշել եմ, որ 1930-ականներին Չերչիլը հիշատակել է հայերի «հոլոքոստի» մասին: Հիմա արդեն ի հայտ են եկել ապացույցներ, որ 1909թ. ցեղասպանությունը, չհաշված արդեն 1915թ. կոտրածները, հայտնի է որպես Հոլոքոստ, եւ հենց մեծատառով, քանի որ կատարվել էր մինչ Երկրորդ համաշխարհայինը:

Երեւանում Հայոց ցեղասպանության թանգարանը վերջերս հրատարակել էր Դակեթ Ֆերիմանի վկայությունները` 1909թ. Ադանայի կոտորածների մասին, որը սկզբում վերնագրվել է «Երիտթուրքերը եւ Փոքր Ասիայում Ադանայում Հոլոքոստի մասին ճշմարտությունը»: Ֆերիմանը հավաքել է զոհերի անունները, առանձին սպանությունների մանրամասներ, որբերի մասին վիճակագրություն, լուսանկարներ ավերված գյուղերի, ջարդերն իրականացնող ռազմական ստորաբաժանումների մասին:

Ֆերիմանի գրքի փաստերը համընկնում են Բեյրութում հրապարակված Հակոբ Արսենյանի` 1915թ. հիշողությունների հետ, որը վերջերս անգլերեն է հրատարակվել:

Թուրք ռազմական հանցագործներից քչերը կախաղանի արժանացան, դրանցից վատթարագույնը` Թալեաթ փաշան, սպանվեց Բեռլինում` հայ վրիժառուների «Նեմեսիս» կոչվող խմբի կողմից: Ոճրագործներից շատերը սակայն նույնիսկ դատարանի առջեւ չկանգնեցին, ինչպես, օրինակ, Դեմյանյուկը: Բոլոր նրանք հիմա մահացած են: «Պատերազմը չի ավարտվի` քանի դեռ ճշմարտությունը հայտնի չի դառնա»,- չորս տարի առաջ հայտարարեց լիբանանյան հումանիտար գործակալությունը: Եւ դա այն ամենն է, ինչի համար պետք է պայքարել: Ընդունել, որ նման ոճրագործություններ իրականում տեղի են ունեցել: Արդարությունը տարօրինակ բան է»:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 23-09-2011 02:41:48
Դիտումների քանակը: 803
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԱՐԵԳԻՆ ԲԱԼԱՅԱՆ ՇԵԿՈՅԻ Խորհրդային Միության հերոս (հետմահու, 23.10.1943), կապիտան: Հերոսի կոչման արժանացել է Դնեպրի գետանցման ժամանակ գումարտակի գործողությունները հմտորեն ղեկավարելու և գրաված հե Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott