The Wall Street Journal. Հայաստանում շախմատն արքայական զբաղմունք է
Երկրպագուները ինքնագիր են խնդրում Տիգրան Պետրոսյանից, նրա լուսանկարներն ամսագրերի առաջին էջերում են, դեռահասների սենյակների պատերին: 28-ամյա Տիգրան Պետրոսյանը մարզաշխարհի աստղ կամ կինոաստղ չէ, նա գրոսմայստեր է: Շախմատով տարված այդ երկրում նա արքա է դառնում:
«Շախմատն այստեղ նույնն է, ինչ ֆուտբոլը Բրազիլիայում կամ ամերիկյան ֆուտբոլն Ամերիկայում»,- ասաց Պետրոսյանը մեկ գավաթ սուրճի շուրջ` Երեւանի շախմատի ակադեմիայում: Պետրոսյանը, ում հայրը Տիգրան անունով է կոչել որդուն` ի պատիվ աշխարհի նախկին չեմպիոնի անվանակցի` հայտնի Տիգրան Պետրոսյանի, առաջատար շախմատիստների թիմի անդամներից է, որոնք երեք միլիոնանոց այս աղքատ երկիրը աշխարհի չեմպիոն դարձրեցին: Սեպտեմբերին նա հինգհոգանոց թիմի կազմում էր, որը երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանին բերեց Համաշխարհային շախմատի օլիմպիադայի ոսկե մեդալը:
Հայտնի շախմատիստները մի շարք առավելություններ են ստանում Հայաստանում: Օրինակ, լավագույն շախմատիստներն ասում են, որ պայքարում են, որպեսզի հնարավորություն ունենան վճարել բենզինի կամ կայանատեղիի համար: Ռեստորաններում նրանց հաշիվներ չեն ներկայացնում: Հայաստանի կողմից իր շախմատիսներին մեծարելը հիշեցնում է անցած դարաշրջանը, երբ խաղը մի շարք անուններ աշխարհահռչակ դարձրեց:
Այն դեպքում, երբ շատ հետխորհրդային երկրներում շախմատիստները գործում են ինքնուրույն, Հայաստանում նրանք վայելում են պետության աջակցությունը, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի նախագահն է: 2011թ. սեպտեմբերից շախմատը նաեւ պարտադիր առարկա է դարձել դպրոցներում: Հեռանկարային շախմատիստներն անվճար ուսման հնարավորություն են ստանում շախմատային ակադեմիայի էլիտար դպրոցներում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 875
Կիսվել : |