«Daily Mail»-ը պատմել է արվեստագետ-լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի մասին
Բրիտանական «Daily Mail» կայքում հոդված է հրապարակվել, որը պատմում է հայ արվեստագետ-լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի եւ նրա լուսանկարած աչքերի հանրահայտ շարքի մասին:
«Միանգամայն բնական է, երբ միջատների եւ բույսերի մակրոնկարահանում են կատարում, սակայն փորձել լուսանկարել աչքը... Ես չէի սպասում, որ նման արդյունքի կհասնեմ»,- նշել է Մանվելյանը:
Ըստ լուսանկարչի`ինքը չգիտեր, որ աչքերը նման կառուցվածք ունեն:
«Ամեն օր մենք հարյուրավոր աչքեր ենք տեսնում, սակայն չենք էլ կասկածում, որ նրանք ունեն անհայտ մոլորակների մակերեւույթի նման գեղեցիկ կառուցվածք»,- ասում է նա:
Հրատարակչությունը նշում է, որ Սուրեն Մանվելյանն սկսել է լուսանկարել 16 տարեկանից, իսկ իր տեխնիկայի գաղտնիքը չի հայտնում:
Նշենք, որ Սուրեն Մանվելյանը նաեւ ֆիզիկա եւ մաթեմատիկա է դասավանդում: Նրա աշխատանքները հրապարակվել են The Independent-ում, Telegraph-ում, La Republica-ում, Liberation-ում, Guardian-ում եւ այլն:
Լուսանկարը՝ Սուրեն Մանվելյանի
ՀՈԴՎԱԾԻ ԲՆՕՐԻՆԱԿԸ՝ www.dailymail.co.uk
Լուրեր Հայաստանից - NEWS.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1238
Կիսվել : |