«Los Gatos Weekly Times». ի՞նչ են տեսել ծեր ամերիկացու աչքերը Հայաստանում
Հունիս 06, 2013 | 01:52
NEWS.am-ը ներկայացնում է ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր Ստյուրատ Բրյուստերի`«Los Gatos Weekly Times»-ում հրապարակված հոդվածը որոշ կրճատումներով:
Խաղաղության կորպուսում իմ երկամյա ծառայությունը շուտով ավարտվում է: Մեկ տարի առաջ «Los Gatos Weekly Times» -ը հրապարակեց իմ նախորդ հոդվածը, որում ես նկարագում էի, որ ամերիկացիները կարող են հիանալ հայերի հյուրընկալությամբ, ինքնաբավությամբ, տոկունությամբ, չնայած մեծ խնդիրներին, եւ երեխաների նկատմամբ անսահման սիրով:
Հայկական ասացվածքն ասում է, թե «հնարավոր չէ ուրիշի աչքերով տեսնել»: Հիմա իմ ծեր աչքերն արդեն շատ բան են տեսել Խաղաղության կորպուսի շնորհիվ:
Ես աշխատել եմ համայքային տարբեր ծրագրերում եւ շատ հրաշալի հայերի եմ հանդիպել: Ամենաշնորհակալ գործն անգլերեն սովորող ուսումնատենչ դեռահասների հետ աշխատանքն էր, ինչպես նաեւ դիաբետով տառապողների աջակցության համայնքային խմբերի ստեղծումը, արվեստի մարզային փառատոնների ծրագրումը:
Հայերը խորը հարգանք են տածում տարեց մարդկանց նկատմամբ, այնպես որ, հնարավոր է, իմ ալեհեր մազերն ինձ առավելություն տվեցին: Ավելին, այնպիսի զգացողություն ունեմ, թե այստեղ ապրում եմ համայնքի բազմակողմ պաշտպանության ներքո: Տեղական ոստիկանության ներկայցուցիչն ինձ ասաց, որ անձնական պատասխանատվություն է կրում իմ անվտանգության համար, երբ ժամանեցի: Այն ոչ կառավարական կազմաերպություն ղեկավարը, որի հետ ես աշխատում էի, ինձ ներկայացրեց շատ համայնքային առաջնորդների, նաեւ ուսուցիչների, բժիշկների, գործարարների եւ իմ հավատարիմ օգնականը դարձավ:
Հայտնում է news.am-ը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1086
Կիսվել : |