«New York Times»-ը սիրիահայերի եւ նրանց ապրումների մասին
«New York Times»-ը հոդված է հրապարկել երկիրը լքած սիրիահայերի եւ Հայաստանում նրանց նոր կյանքի մասին:
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ սիրահայերի նախնիները Օսմանյան կայսրությունը լքել են հարյուր տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ: Համայնքն սկսել է հաջողության հասնել Սիրիայում, սակայն հիմա նրա ապագան վտանգված է:
«Հայաստանն այսօր փորձում է ապահովել իր համայնքին` մարդասիրական օգնություն ուղարկելով, օգնություն ցուցաբերելով: Հայաստանը օգնում է նաեւ սիրահայերին վերադառնալ Հայաստան` մշտապես կամ ժամանակավոր` արագ կարգով տրամադելով վիզաներ, քաղաքացիություն»,-նշում է հեղինակ Ալիյա Մալեկը:
Հեղինակն ընդգծում է, որ կրթված, հարուստ եւ ձեռներեց սիրիահայերի վերադարձը Հայաստանի շահերից է բխում, որը մշտապես կոչ է անում աշխարհի տարբեր երկրներում սփռված հայրենակիցներին հայրենիք վերադառնալ:
Սակայն շատ սիրիահայեր սպասում են այն պահին, երբ կարող են ետ գնալ Սիրիա: Շատերն ասում են, որ կարոտում են իրենց հարազատներին ու տունը, որտեղ ծնվել եւ մեծացել են:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1154
Կիսվել : |