«The Washington Post». թուրքական քաղաքում միայն մեկ հայ է մնացել
NEWS.am-ը հատված է ներկայացնում է ամերիկացի հայտնի գրող Քրիս Բոխջալյանի հոդվածից, որը հրապարակվել է «The Washington Post»-ում:
Կինը, որին անցած տարի ես հանդիպեցի հարավարեւելյան Թուրքիայում, առաջիկայում հավանական է, որ կմահանա: Նրա մահը չի լուսաբանվի ԶԼՄ-ներով, եւ ոչ ոք, բացի Չունքուշ գյուղի մի քանի բնակիչներից, չի կարոտի նրան: Անգամ հարազատները կմտածեն, որ տարեց կինն արդեն 98 կամ 99 տարեկան էր, իսկ եթե հասնի մինչեւ 2015թ-ը` հարյուր, եւ երկար կյանք է ապրել:
Երբ ես մայիսին հանդիպեցի Ասյային, նա դուստրը քրդական թունդ թեյ հյուրասիրեց, եւ եթե ես երբեւէ վերադառնամ նրանց գյուղ, ու նա չլինի, ես կարծում եմ, որ կարտասվեմ:
Ինչո՞ւ սգալ մի կոնջ համար, ում հանդիպել եմ ընդամենը մեկ անգամ, ով երկար կյանք է ապրել եւ չի կարող հասկանալ իմ ասած ոչ մի բառը: Ով խոսում էր միայն թուրքերեն, որով ես միայն «խնդրեմ» եւ «շնորհակալություն» բառերը գիտեի: Քանի որ Ասյան այսպես կոչված թաքնված հայ է եւ նա վերջին կենդանի հայն է Չունքուշում:
Հայտնում է news.am-ը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1041
Կիսվել : |