«Today`s Zaman». հայերն ու ծիրանը` կինոն ու թուրք դերասանների իրական անունները

Նորության նկար NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է թուրքական «Today`s Zaman»-ում հրապարակված Ալին Օզինյանի հոդվածը.

Ծիրանը հայերի համար կարեւոր միրգ է, գրեթե` սուրբ, այն անգամ մեծարում են:

Մ.թ.ա. երրորդ դարում աքքադացիները ծիրանն անվանում էին «արմանու», ինչը նշանակում էր «հայկական», իսկ Հայաստանը` «Արմանի»` ծիրանի երկիր:

Հայերենում միրգն ունի իր սեփական գույնը` «ծիրանագույն»: Դա Հայաստանի դրոշի երեք գույներից մեկն է, միաժամանակ, այն նաեւ ազնվազարմության խորհրդանիշն էր: Հին հայկական թագավորություններում ծիրանագույն հագուստ էին կրում միայն ազնավականները, իսկ որոշ ժամանակահատվածում` միայն արքաները:

Ծիրանը միրգ է, որ կարողացել է հրատապ մնալ: Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքնեը շտերին ստիպեցին մտածել, թե չի եկել արդյոք Հայաստանում «արաբական գարունը», ավելի ուշ դրանք կոչվեցին «ծիրանի հեղափոխություն»: Վերջին անգամ Հայաստանի օրակարգում ծիրանը հայտնվեց մի քանի օր առաջ, երբ գյուղնախարար Սերգո Կարապետյանն առաջարկեց «Ծիրանի թանգարան» ստեղծել: Հարկ է նկատել, որ Հայաստանը ծիրանի արտադրության առաջատարը չէ, այստեղ առաջին տեղում Թուրքիան է:

Մի խոսքով` ծիրանի նկատմամբ սերը հայերի հոգում է: Երեւանյան միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն իր անունը վերցնում է այդ սիրուց: Հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից հետո նուռը գրեթե դարձել է հայկական ինքնության ու հայկական կինոյի խորհրդանիշը: Այդուհանդերձ, փառատոնների հիմնադիրները չեն ցանկացել այն կապել փարաջանովյան նռան հետ, այլ ավելի ավանդական միրգ են ընտրել:

Ուրախալի է, որ Երեւանի փողոցներում հանդիպել են թուրքական ֆիլմերի ազդագրերի` հաշվի առնելով, որ հայերը նույնպես իրենց նախապաշարմունքներն ունեն: Սովորական հայերի համար թուրքի կերպարը հազիվ թե կապվի արվեստի սիրահարի հետ: Թուրքերին հիմնականում դիտում են որպես դաժան ռազմիկներ կան խորամանկ դիվանագետներ, իսկ վերջին շրջանում` հովիվներ: Մյուս կողմի մասին չիմանալու այս փոխադարձ հակվածությունը երկու հասարակությունների հիմնական հոգեկան խանգարումներից է: Հնարավոր է, որ քչերը գիտեն «Ոսկե ծիրանի» գոյության մասին կամ այն մասին, որ թուրք ռեժիսորները մրցանակներ են ստանում այդ փառատոնում ամեն տարի:

Դա վերաբերում է նաեւ մյուս կողմին: Քանիսին է հայտնի փաստը, որ թուրքական կինոյում մինչեւ 1923թ-ը գրեթե բոլոր առաջատար դերասանները ոչ մահմեդականներ էին: Ուշադրություն դաձրեք հին թուրքական ֆիլմերի արտադրությանը մասնակցած տեխնիկական աշխատողների ազգանուններին: Դուք կհասկանաք, որ այնտեղ շատ են «օտարերկրացիները»: Ինչ վերաբերում է դերասաններին, քչերը գիտեն, որ հանրահայտ դերասան Սամի Հազինսեսի իսկական անունը Սամուել Ուլուչ է, իսկ մեր քաղցր թմբլիկ Ադիլե Նաշիտինը`Ադելա: Ոչ ոք չի հիշի Կիրկոր Ջեզվեջյանին, սակայն նա մեր Քենան Փարսն է: Ովքե՞ր գիտեն, որ Խորոզ Նուրիի անունը Վահե Օզինյան է: Թուրգութ Օզաթայ, Դանյալ Թոպատան, Նուբար Թերզյան, Անտա Թորոս, Անի Իպեկկայա...

Հայտնում է news.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 07-08-2013 07:59:40
Դիտումների քանակը: 2000
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԱԲՐԻԵԼ ԳՅՈՒՐՋՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ Նկարիչ: ՀԽՍՀ Ժող. նկարիչ (1945): Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորողներից: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott