Բաշար Ասադը խոսել է սիրիական հողին հայերի հավատարմության մասին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դրվատանքով է արտահայտվել հայերի հասցեին: Նա Դամասկոսում ընդունել է Լիբանանի տարբեր կուսակցություններ ներկայացնող պատվիրակությունների եւ, ներկայացնելով երկրին սպառնացող մարտահրավերները, խոսել է հավատարմության մասին` հիշատակելով Լիբանանի եւ Սիրիայի հայկական համայնքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական «Ալ Սաֆիր» գործակալությունը, Ասադը նկատել է, որ հայերը Լիբանանը չլքեցին քաղաքացիական պատերազմի ժամանակ եւ այսօր էլ կառչած են սիրիական հողին` չնայած առկա ճգնաժամին: «Չնայած, որ հայերը քրիստոնյա են, սակայն նրանք կարողացան միախառնվել արաբական միջավայրին, ամուր կապեր ստեղծել ու դրական մեծ ներդրում ունենալ հատկապես Լիբանանում ու Սիրիայում»,-ասել է Բաշար Ասադը:
Սիրիայում արդեն երկու տարի տեւող արյունահեղությունը 70 հազար մարդու կյանք է խլել: Զոհվել է նաեւ մոտ հինգ տասնյակ հայ: Չնայած ստեղծված կացությանը` շատ սիրիահայեր շարունակում են ապրել Սիրիայում:
Հայտնում է armenpress.am-ը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 963
Կիսվել : |