Բեհիսթունի արձանագրությունը հայերի ապստամբության մասին

Նորության նկար ՀԱՅԵՐԻՆ ԱՆՀՆԱՐ Է ՀԱՂԹԵԼ,ՆՐԱՆՑ ԿԱՐԵԼԻ Է ԲԱԺԱՆԵԼ:

Դարեհ I-ը կատարել է վարչատնտեսական ու ռազմական բարեփոխումներ, տիրակալությունը բաժանել է 24 սատրապության, նշանակել կառավարիչ-սատրապներ, որոնք ենթարկվել են արքային: Մ. թ. ա. V դարի հույն պատմիչ Հերոդոտոսը տեղեկացնում է Աքեմենյան 20 սատրապության ժողովուրդների, նրանցից գանձվող հարկերի չափերի մասին: Հայաստանը, լինելով XIII սատրապության հիմնական երկիրը, պարսից բանակին հանձնել է 20 հզ. նժույգ և արքունիքին տարեկան վճարել է 400 տաղանդ արծաթ: Հայոց թագավոր-սատրապներն իրենց զորքերով մասնակցել են տերության պատերազմներին: Հատկապես հռչակված էր հայոց այրուձին: Պարսիկներն արտոնյալ էին` հարկերից` ազատված:
Չափահաս պարսիկ այրերն ապրել են պետական գանձարանի, այսինքն՝ նվաճված ժողովուրդներից գանձվող հարկերի հաշվին, ծառայել են «անմահների» գնդում, բանակի հրամանատարական կազմում, պետական գործակալություններում:

Բեհիսթունի արձանագրությունը հայերի ապստամբության մասին

«Դարեհ թագավորն ասում է. Երբ ես Բաբելոնի մեջ էի գտնվում, իմ դեմ ապստամբեցին հետևյալ երկրները՝ Պարսկաստան, Շոշաստան, Մեդիա, Ասորիք, Եգիպտոս («Արմենիա»), Պարթևստան, Մարգիանա, Սատտագուշ (Պենջաբ), Աագաստան:
...Դարեհ թագավորն ասում է. Արդ՝ Արմենիա («Արմինա») ուղարկեցի մի արմեն («արմենիյա») իմ Դադարշիշ անունով ծառային, և այսպես պատվիրեցի. «Գնա նվաճի այդ ապստամբ ժողովուրդը, որ ինձ չի հպատակվում»: Դադարշիշը գնաց Արմենիան նվաճելու։ Երբ նա եկավ Արմենիա՝ ապստամբները դուրս եկան Դադարշիշի դեմ նրան ճակատամարտ տալու համար։ Դադարշիշը ճակատամարտն ընդունեց։ Արմենիայի մեջ Զուզա անունով, մի ավան կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամու բանակից։ Թուրավահարա ամսի 8-ին էր (Ըստ Յուստիի՝ 19 ապրիլի 521 թ., իսկ ըստ Կյոնիգի՝ 21 մայիսի 521 թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ:
...Դարեհ թագավորն ասում է. Ապստամբները երկրորդ անգամ հավաքեցին իրենց ուժերը և նորից դուրս ելան Դադարշիշի դեմ պատերազմի։ Արմենիայի մեջ Տիգրա անունով մի բերդ կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը թշնամու բանակին հալածեց։ Թուրավահարա ամսի 18-ն էր (ըստ Յուստիի՝ 29 ապրիլի 521 թ., իսկ ըստ Կյոնիգի՝ 31 մայիսի 521 թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ:
...Դարեհ թագավորն ասում է. Ապստամբները երրորդ անգամ հավաքվեցին և դուրս ելան, Դադարշիշի դեմ պատերազմի։ Արմենիայի մեջ Ուհյամա անունով մի բերդ կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամի բանակից։ Թայգրաչի ամսի 9-ն էր (Ըստ Յուստիի՝ 20 մայիսի 521 թ., ըստ Կյոնիգի` 21 հունիսի 521 թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ։ Հետո Դադարշիշը, հնազանդվելով իմ հրամանին` մնաց Արմենիայում, մինչդեռ ես իմ նիզակը ուղղում էի դեպի Մեդիա:
...Դարեհ թագավորն ասում է. այնուհետև Արմենիա ուղարկեցի Վահումիսա անունով մի պարսկի, իմ ծառային, և այսպես պատվիրեցի. «գնա, նվաճիր այդ ապստամբ ժողովուրդն, որ ինձ չի հնազանդվում»։ Վահումիսան գնաց Արմենիան նվաճելու։ Ապստամբները հավաքվեցին և դուրս ելան Վահումիսայի դեմ պատերազմի։ Ասորեստանի մեջ Իզալա անունով մի երկիր կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ սպանեց ապստամբների բանակից։ Անամակա ամսի 15-ն էր (ըստ Յուստիի՝ 18 հունվարի 520 թ. ըստ Կյոնիգի՝ 31 դեկտեմբերի 522 թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ»

Zoom Image

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 11-07-2013 13:11:34
Դիտումների քանակը: 3568
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ Փիլիսոփա, մանկավարժ, բանաստեղծ, քաղաքական և ռազմական գործիչ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott