Լոուրենս Շնայդերման. Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը ծիծաղելի է

Նորության նկար Հուլիս 12, 2012 | 00:22
NEWS.am-ը ներկայացնում է Վանդերբիլդտի համալսարանում հրապարակային քաղաքականության դոկտոր եւ միջազգային խորհրդական Լոուրենս Շնայդերմանի հոդվածից մի հատված, որը տպագրվել է Eurasia Review պարբերականում:

«Այս ամիս նշվում է հարավսլավական պատերազմի ժամանակ, Բոսնիայի Սրեբրենիցա բնակավայրում տեղի ունեցած կոտորածի 17-րդ տարելիցը:

Սրեբրենիցայի կոտորածը ցեղասպանություն չէր, սակայն արեւմտյան լրատվամիջոցներն ու ազատական մտավորականությունը կցանկանային, որպեասզի դուք մտածեիք, որ դա ցեղասպանություն է: Նրանք նախընտրեցին վառ գույներով ներկայացնել Սրեբրենիցայի դեպքերը եւ դրանք անվանել ցեղասպանություն, բայց էությունն այն է, որ այնտեղ ցեղասպանությունը բացարձակապես չի եղել:

ԱՄՆ-ում Հոլոքոստի թանգարանը (Վաշինգթոնում) նշում է, որ ցեղասպանությունը «դա շատ յուրահատուկ տերմին է, որը ենթադրում է բռնությամբ կիրառվող հանցագործություններ ուղղված խմբի դեմ` նպատակ ունենալով վերացնել այդ խումբը»:

Ցեղասպանությունը յուրահատուկ եւ սարսափելի ակտ է, որը հնարավոր չէ վերածել բանալության: Նույնկերպ անընդունելի կլիներ օգտագործել այն քաղաքական նպատակներով: Նրանց համար, ովքեր մոռացել են, ներկայացնենք 20-րդ դարում տեղի ունեցած մի քանի իսկական ցեղասպանությունների ամփոփ նկարագիրը:

Հայոց ցեղասպանությունը կատարվել է 1915 թվականին եւ շարունակվել մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը:

Ընդհանուր առմամբ, թուրքերը սպանել են 1,5 մլն հայերի` տղամարդկանց, կանանց ու երեխաների: Սպանության միջոցները մեթոդաբար նախատեսվել են` մտադրություն ունենալով ոչնչացնել Թուրքիայի հայերին: Նրանք օգտագործել են ճիշտ այն մեթոդները, որոնք մենք կապում ենք նացիստական Գերմանիայի հետ, օրինակ, մահվան երթեր, սով, ոչնչացման ճամբարներ, թունավոր գազերի կիրառում, երեխաների խեղդում ու զանգվածային հրդեհումներ:

Թուրքերի նպատակն ի սկզբանե եղել է հայ ժողովրդի ոչնչացումը, ինչն, ի վերջո, հանգեցրել է Թուրքիայում հայ բնակչության համակարգված վերացմանը:

Փաստը, որ ժամանակակից Թուրքիան` Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ, ժխտում է, որ դա ցեղասպանություն է եղել, պարզապես ծիծաղ է առաջացնում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հոլոքոստը ցեղասպանություն է համարվում աշխարհի երկրների մեծամասնության կողմից: Նացիստական Գերմանիան ոչնչացրել է 6 մլն հրեաների, Եվրոպայի հրաների 2/3-ին, որը կատարվել է համակարգված, պլանավորված պետական ծրագրով:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 12-07-2012 10:06:46
Դիտումների քանակը: 848
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՎԱՀԻԿ (ՀԱՅԿ) ԼԵՎՈՆՅԱՆ ՀՄԱՅԱԿԻ Խորհրդային Միության հերոս (27.06.1945), ավագ սերժանտ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott