ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ ՎՅՈՒՐՑԲՈՒՐԳԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԴՂՅԱԿԻ ՄԵՋ

Նորության նկար Բավարական հողի Արքեպիսկոպոսական դղյակը գտնվում է Վյուրցբուրգ քաղաքում, որի կենտրոնական մուտքի առաստաղի վրա, Վենետիկցի նկարիչ Ջովաննի Դիեբոլոն 1752-53 թվականներին 677 մետր քառակուսի մակերես ունեցող առաստաղի վրա նկարել է աշխարհի պատմությունը, որը համապատասխանաբար բաժանված է ըստ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա աշխարհամասերի:

Zoom Image
Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսական դղյակը:

Ըստ պատվիրատուի՝ կոմպոզիցիան այլաբանորեն պետք է ներկայացներ չորս աշխարհամասերում տեղի ունեցած ամենակարևորագույն իրադարձությունները, որոնք աշխարհի զարգացման մեջ հիմնաքարային նշանակություն ունեին: Այն մասը, որը ներկայացնում է Ասիան՝ ունի հետևյալ այլաբանական կառուցվածքը. հետևի ֆոնի վրա պատկերված է բրգաձև սյուն, որի աջ կողմում կանգնած է մի կին, որի հայացքը ուղղված է ձախ, նրա կողքին կանգնած է հովանոցով մի տղամարդ, ավելի աջ պատկերված է օձ՝ փաթաթված ցուպին, կնոջ և հովանոցով տղամարդու դիմաց, գետնի վրա կիսաթիկնած և մեջքով դեպի դիտողը նստած է մի տղամարդ:

Zoom Image
Արքեպիսկոպոսական դղյակի առաստաղի մի մասը:

Կնոջից ձախ՝ նստած է լայնեզր գլխարկով, պատկառելի միրուքով մի անձնավորություն, նա նայում է ձախ և իր ձախ ձեռքում պահում է ջահը: Տղամարդը նստած է հղկված սալաքարի ետևում, որի վրա փորագրված են հայկական տառեր, սալաքարը ավարտվում է բարձրաքանդակով: Ասիան այլաբանորեն ներկայացնող պատկերը շատ ընդգրկուն է, նրա մեջ պատկերված է Քրիստոսի խաչելությունը, հեթանոսական աստվածներ և այլն: Ենթադրվում է, որ Ասիան ներկայացվող մասը նկարիչ Դիեբոլոն կատարել է ամենավերջում, նրա ստորագրությունը գտնվում է Հայկական այբուբենի աջ կողմում և թվագրված է 1753 թվականով:

Zoom Image
Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսական դղյակի առաստաղի Ասիական մասի սկիզբը:
1957-ին Մեսսերը իր ուսումնասիրության մեջ ասում է, որ «որմնանկարի Ասիան ներկայացնող բաժնի վիմագրությունը հայկական այբուբենն է, ոչ ճշգրիտ...»

Zoom Image
Ասիական մասի կենտրոնական հատվածը, շրջանագծի մեջ վերցված է Հայաստանին վերաբերվող հատվածը:

Վյուրցբուրգում հրատարակվող «Մաին փոստ» օրաթերթը իր 13.03.1963թ համարում, տպագրում է մի հոդված՝ «Դիեբոլոն հայերեն գիտե՞ր» վերնագրով, որի մեջ հոդվածագիրը պատմում է, որ իրանցի զբոսաշրջիկները հաստատում են, որ պատկերված է հայկական տառերը, նյութը մնաց անարձագանք:

Zoom Image
Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսական դղյակի առաստաղի Ասիական մասի սկիզբը, Մեսպոպ Մաշտոցը հայկական տառերի արարումից հետո:

1965 թվականին որոշ ուսումնասիրողներ հայտարարում են, որ պատկերված են մեհյանագրեր, 1971 թվականին մեկ այլ ուսումնասիրող հայտարարում է, որ տառերը Դիեբոլոյի ստեղծածն է: 1988 թվականին Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսարանը պաշտոնապես հայտարարեց, որ տառերը հայկական են:

Հարցին ավարտուն պատասխան տվեց Շմիդտը, որն ուսումնասիրելով պատկերված տառերը, կատարել է հետևյալ եզրակացությունը, որ Ասիան ներկայացվել է հայերի միջոցով, քանի որ նրանք առաջինն էին, որ պետականորեն ընդունեցին քրիստոնեությունը, իսկ սալաքարի հետևում գտնվող պատկառելի միրուքով անձնավորությունը կարող է լինել միայն Մեսրոպ Մաշտոցը, որը իրականացրեց Սուրբ գրքի թարգմանությունը, իսկ նրա աջ ձեռքի ջահը խորհրդանշում է հեթանոս և կույր աշխարհի լուսավորումը: Ինչու՞ Դիեբոլոն, որպես Ասիայի խորհրդանիշ վերցրեց Մաշտոցին և նրա տառերը՝ կարող ենք ենթադրել: Իսկ թե ինչու պատվիրատու Արքեպիսկոպոս Կառլ Ֆիլիպ Ֆոն Կրայֆենգալն հաստատեց և համաձայնվեց Դիեբոլոյի պլանի հետ` չգիտենք, գիտենք միայն, որ պահանջվեց 200 տարի, որպեսզի Դիեբոլոյի պատկերված տառերը հոգևոր առաջնորդների կողմից ճանաչվեին որպես հայկական տառեր:

ՀԵՂԻՆԱԿ՝ Արամ Մկրտչյան Գերմանիա, ք.Մայնց, 4 հունիսի 2008 թ.
ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.eutyun.org/S/Y/0806/ArMk_080604_HAVEDM.htm

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 30-04-2012 10:50:24
Դիտումների քանակը: 2043
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ Կինոռեժիսոր: Ուկրաինայի ժող. արտիստ: Ուկրաինայի Արվեստի ակադեմիայի ակադեմիկոս: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott