Հայաստանի գոյատևման գաղտնիքը. The New York Times

Նորության նկար Հայկական քաղաքակրթությունը Մերձավոր Արևելքում գոյատևած հնագույններից է, թեև իրենց պատմության մեծ մասի ընթացքում հայերը պետականություն չեն ունեցել: Սա հնարավորություն է տվել, որ բանավոր և գրավոր խոսքը, որոնք հայ ինքության պահպանման հիմնական միջոցներն են եղել, հայերի մշակույթի մեջ հսկայական կարևորություն ձեռք բերեն:

Ինչպես գրում է The New York Times-ը, դարեր շարունակ մեծ տեղ է հատկացվել գրքերին և դրանց ստեղծման միջոցներին: Գրիչները գրառումներ էին անում գրքերի խնամքի և պահպանման վերաբերյալ, ինչպես նաև խորհուրդ տալիս, թե ինչպես է հարկավոր թաքցնել դրանք վտանգավոր պահերին: 19-րդ դարում անգլիացի ճանապարհորդը նկատել էր, որ հայերը տպագրությանը վերաբերվում են «նույնպիսի սիրով և ակնածանքով, ինչպես պարսիկները հրացանին»:

1511 կամ 1512 թվականին Վենետիկում տպագրվեց առաջին հայերեն գիրքը: Այս իրադարձութունը չափազանց կարևոր էր հայերի համար, քանի որ մինչ 1918 թվականը նրանք պետականություն չէին ունեցել, իսկ դրանից հետո ստացան իրենց նախնիների տարածքների մի փոքրիկ մասը միայն:

Այս իրադարձության հոբելյանը նշելու համար Գաբրիելա Ուլուհոգյանը, Պողոս Լևոն Ձաքյանը և Վարդան Կարապետյանը կազմակերպել են Armenia: Imprints of a Civilization տպավորիչ ցուցահանդեսը, որի ժամանակ ցուցադրվել են հայկական գրի հազարամյա պատմության ավելի քան 200 աշխատանքներ: Դրանց թվում ձեռագրեր, նկարազարդումներ, տպագրված գրքեր են, ինչպես նաև՝ յուրահատուկ և հազվագյուտ աշխատանքներ, որոնք հավաքվել են Հայաստանից և Եվրոպայից: Ցուցահանդեսը Վենետիկի Correr թանգարանում բաց կլինի մինչև ապրիլի 10-ը:

Այս հոյակապ ցուցադրությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել հայ մշակույթի մասին, և զարմանալի է տեսնել, որ անգամ տպագրության հայտնվելուց հետո հայկական վանքերում շարունակում էին նկարազարդումներ ու մանրանկարներ անել:

Օրիգինալ տեքստն` այստեղ

Աղբյուրը` New York Times

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 24-02-2012 07:33:16
Դիտումների քանակը: 1105
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott