Ջեմալ Փաշայի թոռը Հայոց ցեղասպանության մասին գիրք կթողարկի
Հայոց Ցեղասպանության հիմնական պատասխանատուներից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, ցեղասպանության մասին գիրք լույս կընծայի: Այս մասին հայտնում է լրագրող Յավուզ Բայդարը Twitter-ի իր էջում:
Բայդարը տասնամյակների աշխատանքային փորձով լրագրող է, քաղաքական սյուն է վարում թուրքական Today's Zaman-ում:
Իր հայտարարության մեջ նա ասում է, որ «Հասան Ջեմալը նոր գիրք է թողարկում՝ «1915. Հայոց Ցեղասպանություն» վերնագրով. նոր համարձակ գիրք Հասան Ջեմալի՝ Ջեմալ Փաշայի թոռան կողմից, դուրս կգա Թուրքիայում»,- գրել է նա:
Ուշագրավ է, որ Հասան Ջեմալի մասին Ցեղասպանության համատեքստում խոսվում է նաև 2011-ին Օքսֆորդի համալսարանի հրապարակած «Ցեղասպանության հարց» գրքում. նրան, մասնավորապես, շնորհակալություն է հայտնվում ցուցաբերված աջակցության համար:
Հասան Ջեմալը լրագրող է, Milliyet-ի հոդվածագիրներից է: Անցած տարի մարտին մասնացել է ՀԲԸՄ-ի «Դեր Զորից Ծիծեռնակաբերդ» միջոցառմանը Լոս Անջելեսում: 2008-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հանդիպել է Արմեն Գևորգյանին՝ այն մարդկանցից մեկի թոռանը, որը 1922-ին գնդակահարել էր Ջեմալ Փաշային: 1922-ին Թիֆլիսում նրան գնդակահարել էին Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը:
Ջեմալ կրտսերը հայտնի է դիրքորոշմամբ, որը ձևակերպել է այսպես. «Հայոց Ցեղասպանությունը մերժելը հավասարազոր է մարդկության դեմ այդ ոճրագործությանը հանցակից լինելուն»:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 975
Կիսվել : |