ՍԱՍՈՒՆԻ «ՎԵՐՋԻՆ ՀԱՅԸ»
Թուրք լրագրող Ջևաթ Սինեթն այցելել է Սասունի «վերջին հայ ընտանիքին»` գրի առնելով նրանց տխուր կյանքի պատմությունը:
«Լսելով, որ Մարաթուկի մոտ բնակվում է հայկական մի ընտանիք, արագ մեկնեցի այդ կողմերը: Երկար և բարդ ճանապարհ էր: Միայն ամենագնացները կարող էին հաղթահարել տեղի ճանապարհները: Այստեղ ես չտեսա վարչապետ Էրդողանի այդքան սիրած ասֆալտապատման հետքերը»,-գրում է թուրք լրագրողը:
«Վանք գյուղում ենք, որին թուրքերը կոչում են Չալըշըրլար, իսկ քրդերը` Հաթինե: Գտնում ենք մեր փնտրած տունը: Մեզ ընդունում է տան ավագը` Ջեմիլ Ամջան, ում հայրը ստիպված նրա անունը փոխել է թուրքերենի: Մեզ հյուրընկալում են: 1937 թվականին ծնված հայն ունի 7 աղջիկ և 3 տղա:
Դաժան է նրա կյանքի պատմությունը: Տեղի «աշխարհազորայինները» օրերից մի օր փախցնում են նրա դուստրերից մեկին: Երեք օր փնտրում են, ի վերջո գտնում նրան. քրդերը բռնաբարած են լինում: Ջեմիլը չի կարողանում բողոք ներկայացնել, քանի որ նրան սպառնում են մահով: Նրան չենք օգնում տեղի ոստիկանները: Նա ոչինչ չի կարողանում անել զինված քրդերի դեմ: Ստիպված դուստրերին ուղարկում է Ստամբուլ և շարունակում ապրել իր գյուղում: Նրա կյանքը լի է նման տխուր պատմություններով»,-գրում է հոդվածագիրը և հավելում.
«1900-ականների սկզբներին Փոքր Ասիայում գործում էր 1000-ից ավել հայկական դպրոց, կար 2000 եկեղեցի, հարյուրավոր գերեզմանատներ: Սասունում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից առաջ գործում էր 17 դպրոց և 127 եկեղեցի: Այժմ դրանցից միայն ավերակներ են կամ էլ ամբողջովին ոչնչացվել են: Որոշ վանքեր էր վերածվել են քարհանքի»,-նշում է Սինեթը:
Հ.Գ. Նշեմ, որ հեղինակի կողմից օգտագործված «Սասունի վերջին հայ ընտանիքը» շատ պայմանական է, քանի որ այսօր, ըստ տարբեր վկայությունների, Սասունի լեռներում շարունակում են հայեր ապրել, և նրանց թիվը քիչ չէ: Սասունում կան ինչպես կիպտո (ծպտյալ) հայեր, այնպես էլ իրենց ազգային ինքնությունը չթաքցնող հայեր: Սասունցիներն ունեն նաև իրենց բավական ակտիվ հայրենակացական միությունը Թուրքիայիում:
Աղբյուրը՝ http://gevorgpetrosyan.livejournal.com/203272.html
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1022
Կիսվել : |