Սահակաշվիլի. Եթե դուք չեք հանդուրժում հայերին, ապա ես հայ եմ
Մայիս 25, 2012 | 16:10
Հայրենասիրությունն ու երկրում բոլոր էթնիկ խմբերի իրավահավասար կեցությունը ապահովում է Վրաստանի հաջողությունը, կարծում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
«Մարդիկ, որոնք մեր երկրում հանդես են գալիս որոշակի խմբերի դեմ, որպես կանոն լավ ֆինանսավորվում են տարբեր երկրներից:
Նրանք լավ ֆինանսավորում ունեն»,- ասել է Սահակաշվիլին ԱՄՆ-ում` Ռեյգանի հիմնադրամում կայացած միջոցառմանը:
Նրա խոսքով, հաջողությունը պայմանավորված է հենց նրանով, որ վրացի ժողովուրդը հարգում է բոլոր ժողովուրդներին:
Տեղեկություն է տարածվել, թե Սահակաշվիլին հայ է, հրեա, կաթոլիկ: Դրան մի պատասխան ունեմ, եթե չեք հանդուրժում ադրբեջանցիներին, ես ադրբեջանցի եմ, եթե հայերին` ես հայ եմ, եթե չեք սիրում հրեաներին, ուրեմն ինձնից ավելի մեծ հրեա չեք կարող գտնել: Սա իմ հայրենասիրությունն է, սա ապահովում է Վրաստանի հաջողությունը, քանի որ մենք կարողացել ենք միավորել այդ խմբերին»,- ասել է նախագահը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am http://news.am/arm/news/106926.html
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 912
Կիսվել : |