Քաղցկեղով հիվանդ հայը հուզել է Մայք Թայսոնին
Ապրիլ 13, 2012 | 00:09
Մայք Թայսոնի կողմից ինքնագրեր բաժանելու ժամանակ քաղցկեղով հիվանդ մի հայ նախկին չեմպիոնին ասել է, որ նրա մենամարտերի դիտումն իրեն ուժ է տալիս, գրում է «canada.com»-ը:
Թայսոնը գրկում է նրան եւ երկար պահում այդպես: 31-ամյա Էդգար Տեր-Հովհաննիսյանը հեկեկում է նրա գրկում: «Ամեն անգամ, երբ ես թուլանում էի ու չէի կարողանում զսպել ինձ, նա ինձ ասում էր, որ «լաց լինելը նորմալ է», -պատմել է Տեր-Հովհաննիսյանը:
Տեր-Հովհյաննիսյանի հետ հանդիպումը ցնցել է Թայսոնին. «Դժվար է լսել, երբ ինչ-որ մեկն ասում է «Դու փրկել ես կյանքս»: Ես չեմ կարող անգամ իմ կյանքը փրկել: Դուք գիտեք, ինչ ես նկատի ունեմ»,- ասել է Թայսոնը, ով վերջին տարիներին ալկոհոլ եւ թմրանյութեր է օգտագործել եւ երեք անգամ հայտնվել վերականգնողական կենտրոնում:
Նա ասել է, թե որոշել է փոխել կյանքը դստեր մահից հետո: Ներկայումս ամուսնացած է երրորդ անգամ Կիկի Սփայսերի հետ, երկու փոքրիկ ունի եւ ցանկանում է լինել կնոջը հլու ամուսին:
Բռնցաքամարտիկը ինքնագիր է տվել ավելի քան երեք ժամ շարունակ: Տեր-Հովհաննիսյանն ասել է, թե հինգ տարեկան է եղել, երբ առաջին անգամ տեսել է Թայսոնին: 2008թ-ին նրա մոտ քաղցկեղ է ախտորաշվել, եւ երբ չի կարողանում դիմակայել դժվար գիշերներին, դիտում է Թայսոնի մենամարտերը:
Թայսոնը, չնայած իրեն մատուցված պատվին, ասել է, որ իր համար դժվար է հասկանալ այդպիսի չափազանց մեծ գովեստը: «Ես ինձ այդպիսի աչքերով չեմ նայում, ինչ ուրիշները: Ես դեռ աշխատում եմ իմ չարքերի վրա: Ես դեռ փորձում եմ ինքս լույս գտնել»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 872
Կիսվել : |