ՕՏԱՐՆԵՐԸ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՄԱՍԻՆ
...Ֆրունզիկն առաջին հերթին անչափ հետաքրքիր մարդ է: Նա լուրջ անհատականություն է, որին հատկուկ են կատակը, կյանքի նկատմամբ թեթև վերաբերմունքը: Նաև չափազանց տխուր և ուրախ մարդ է: Թե բաց հոգի է, թե հանելուկային: Ֆրունզիկը տարբեր նկարագրեր ունի: Անձամբ ես սիրում եմ բոլորը: Ես գուցե օբյեկտիվ չեմ նրա նկատմամբ, չեմ կարող օբյեկտիվ լինել և չեմ ուզում, որովհետև ես անչափ սիրում եմ այդ մարդուն, այդ դերասանին: Նա հրաշալի է, դերասանական ու մարդկային հրաշք...
Ռոլան Բիկով
* * * *
...Ֆրունզիկ Մկրտչյանը մեր երկրի ամենահետաքրքիր արտիստներից մեկն է... Նա ներքնապես անչափ լուրջ է և ամենածիծաղելի բաները խաղում է այնպես, որ անկարելի է չծիծաղել, բայց միաժամանակ պահպանում է լուրջ դիմախաղը և ոչ միայն դիմախաղը, այլև ներքին լրջությունը: Այս ամենը հիանալի տաղանդի ապացույցն է: Նա խաղում է այնպես, կարծես շնչում է ու խոսում, որովհետև նա աներևակակելիորեն օրգանական է:
Էլդար Ռյազանով
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1838
Կիսվել : |