1990 հունվարի Բաքվի դեպքերի մեղավորներն անձեռնմխելի դարձան Հեյդար Ալիեւի օրոք. ադրբեջանական աղբյուր

Նորության նկար Հունվար 20, 2012 | 11:04
1990-ին խորհրդային զորքերին Բաքու հրավիրելու դիմումի տակ ստորագրել է Բաքվի ներկայիս վարչապետ Արթուր Ռասիզադեն: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի Ներքին գործերի նախկին նախարար Իսքանդեր Համիդովը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը Ժողովրդական ճակատի իշխանության օրոք`1992-1993 թվականներին:

Ադրբեջանի ընդդիմադիր մամուլի հրապարակումների համաձայն, 1990-ի հունվարի 20-ի իրադարձությունների ուսումնասիրման ժամանակ պարզվել է, որ Բաքվում զորքեր տեղակայելու գործում ունեցած ակտիվ մասնակցության համար պարգեւատրվել է Էլդար Հասանովը` Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության սովորական աշխատակիցը, ով Հեյդար Ալիեւի` իշխանության գալուց հետո զբաղեցրել է գլխավոր դատախազի պաշտոնտմ ստացել գնդապետի կորչում: «Հենց հայր Ալիեւի կառավարման ժամանակաշրջանում պարգեւատրվել են նաեւ իրավապահ մարմինների`Բարաննիկով եւ Բաբկով ազգանուններով աշխատակիցները: Բարաննիկովը դարձել է Ներքին գործերի փոխնախարար, ստացել գեներալի կոչում: Բաբկովը, ով մինչ այդ Ադրբեջանի անվտանգության պետական կոմիտեի աշխատակից էր, ստացել է դա ղեկավարելու իրավունք»,-նշում է Ազադլըգ» թերթը:

Ուշագրավ է, որ ընդդիմադիր հրատարակչությունը, ով մոտ է կանգնած հենց նույն Ժողովրդական ճակատի մնացորդ հանդիսացող քաղաքական ուժերին, փորձում է այն ժամանակ գործող Ժողովրդական ճակատին հեռու պահել պատասխանատվությունից հունվարյան իրադարձությունների համար` ակնհայտ դարձնելով Ժողովրդական ճակատի եւ Հեյդար Ալիեւի միջեւ «խախտված ալյանսի» առկայությունը:

Հայտնի է, որ 1990-ի հունվարի 13-ից 19-ը Ադրբեջանի ժողովրդական ճակատը կազմակերպել եւ իրականացրել է Բաքվի հայ բնակչության կոտորածը: Այն ժամանակ Բաքվում ապրող 200 հազար մնացել էին միայն 50 հազարը, ովքեր եւ դարձան գազազած հանցագործների զոհը:

Սպանությունները եւ թալանը շարունակվել են մինչեւ հունվարի 20-ը, երբ խորհրդային զորքերը մտան քաղաք: Պաշտոնական տվյալներով, հայկական կոտորածների արդյունքում սպանվել է մոտ 100 հազար հայ, սակայն զոհերի իրական թիվը շատ ավելին է:

Այն դեպքում, երբ Ժողովրդական ճակատի մնացորդ հանդիսացող քաղաքական ուժերը փորձում են այդ իրադարձությունների մեղքը բարդել Հեյդար Ալիեւի վրա, Ադրբեջանի ներկայիս իշխանությունները լռում է 1990-ի հայկական կոտորածների մասին` հերոսներ անվանելով Ժողովրդական ճակատի համախոհներին, ովքեր զոհվել են խորհրդային զորքի հետ բախման արդյունքում:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 23-01-2012 21:50:47
Դիտումների քանակը: 778
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆ ԱՐՄԵՆԻ 1960-94-ին՝ Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ և Կալվածոց տեսուչ, լուծել է վանքապատկան հողերի ու կալվածքների իրավակարգի խնդիրը Իսրայելում: 1978-94-ին՝ «Սիոն» ամսագ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott