CNN. Սաֆարովի ներումը ճանապարհ է դեպի պատերազմ
Սեպտեմբեր 07, 2012 | 00:28
NEWS.am-ը ներկայացնում է CNN-ի կողմից պատրաստված սյուժեն ` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին.
Սպանություն կացնով: Հետո բանտ: Նման է դաժան քրեական ողբերգության:
Սակայն ողբերգությունն անսպասելի վերջաբան ունեցավ: Մարդասպանը ներման արժանացավ եւ ընդունվեց որպես հերոս: Սա կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի պատճառ լինել: Պատերազմին վերադարձը կարող է հակամարտության մեջ ներգրավել համաշխարհային գերտերություններին: «Carnegie Endowment for International Peace» կազմակերպության Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը CNN-ին ասել է, որ միջազգային էներգետիկ շուկաները կորցնում են իրենց հավասարակշռությունը, քանի որ Կասպիական տարածաշրջանի նավթն ու գազն անցնում է Ադրբեջանով: Նա նաեւ նշել է, որ իրավիճակն ավելի մոտ է պատերազմին, քան խաղաղությունը:
«Սաֆարովը դարձավ հերոս Ադրբեջանում, սա հարված է Եվրոպային եւ ողջ քաղաքակիրթ աշխարհին»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «Twitter»-ում նշել է, թե «հարցը պետք է դիտարկել Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կազմակերպված էթնիկ զտումների համատեքստում»:
Իր հերթին, ԱՄՆ-ն այն երկրների շարքում էր, որոնք միանգամից վրդովմունք հայտնեցին Սաֆարովի ներման առնչությամբ: ԱՄՆ-ն Հունգարիայից լրացուցիչ տեղեկություններ պահանջեց Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ:
Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը հայատարարել է, որ «միջազգային գերտերությունները նշում են, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հակամարտության եւ իրավիճակի վատթարացման պատճառ դառնալ: ԱՄՆ, Ռուսաստանի եւ եվրոպական գերտերությունների դիրքրոշումներն այս հարցում համընկնում են: Պետք է ինչ-որ բան անել` իրավիճակի վատթարացման գրոծընթացը դադարեցնելու համար: Ադրբեջանը նավթից ստացվող եկամուտներից տպավորիչ գումար է դնում բանակի վրա եւ պատարստվում պատերազմի»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am http://news.am/arm/news/119979.html
Սկզբնաղբյուրը՝ http://edition.cnn.com/2012/09/05/world/asia/caucasus-ax-murderer-tension/index.html
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 972
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

