«Al Jazeera». Հայերի կոտորածը եւ անանուն հանցագործություններ Հնդկաստանում
NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է «Al Jazeera» կայքում հրապարակված Ամհերսթի քոլեջի պրոֆեսոր եւ գիտաշխատող Մանուել Պիկի հոդվածը։
Հնդկաստանում դեկտեմբերի 16-ին 23-ամյա ուսանողուհու վրա կատարված բռնի սեռական հարձակումը մշակութային փոթորիկ է առաջացրել Հնդկաստանում։
Այս կրակի մեջ ամենամեծ ուշադրության է արժանի մեկ հարց. աղջկա մահվան պատճառ դարձած հանցագործությունն ավելին էր, քան խմբակային բռնաբարությունը։ Բռնաբարություն եղել է, ծանրացուցիչ հանգամանքներում սեռական հարձակում եղել է, բայց եղել են նաեւ այլ շատ բաներ։ Ես հաշվի եմ առնում ոչ միայն սադիստական բռնության տեսակն, այլ նաեւ ատելությունն ու մարդատյացությունը, որոնք բռնությունը ներառում է իր մեջ։
Կարելի՞ է այս բռնությունն անվանել բռնաբարություն։ Այո՛, իհարկե, բռնաբարություն եղել է։ Այնուամենայնիվ, այսպիսի հարձակումը որակավորել որպես խմբակային բռնաբարություն, մոլորեցնում է, ինչպես կմոլորեցներ այն, որ Հիտլերի վարչակազմի կողմից հրեաների կոտորածը համարվեր սովորական կոտորած։ Այն, իհարկե, կազմել է հանցագործության մի մասը, բայց առանձին հանցագործությունները եղել են ավելի մեծ ու պարբերաբար կրկնվող ինչ-որ բանի մի մասը։
Կան առանձին հանցագործություններ, որոնց համար մենք խոսքեր չենք գտնում։ 1915 թվականին, երբ թուրքական պետությունը պարբերաբար կոտորում էր իր պետության տարածքում բնակվող հայ հասարակությանը, ԱՄՆ դեսպանը դա անվանեց «անանուն հանցագործություն»: 1940 թվականին, երբ Հիտլերը սկսել էր միլիոնավոր հրեաների պարբերաբար կոտորածը (հենվելով տասնամյակներ առաջ հայերի ջարդերն իրականացրած Թուրքիայի անպատիժ մնալու իրականության վրա), դեռ չկային այդ երեւույթը բնորոշող բառեր։
Երբ բառերը չեն բավականացնում, տարբերակներից մեկը նորերի ստեղծումն է։ 1940-ական թվականներին դեռ չկար «ցեղասպանություն» եզրը։ Ռաֆայել Լեմկինը հորինեց մի բառ հետեւյալ իմաստով՝ «սպանություն (-ցիդ), ցեղ (-գենոս)», փորձելով աշխարհին պատմել, թե ինչ է իրականում եղել Օսվենցիմը։
Հանրությունը կարիք ունի լեզվային նորարարության, որ յուրացնի եւ զարգանա։ Բառերը հանգեցնում են կոնցեպտուալիզացիայի։ Կոնցեպտուալիզացիան քաղաքական բանավեճերի հնարավորություն է տալիս, որոնք էլ իրենց հերթին զարգացնում են քաղաքականությունը։ Բառերը նպաստում են նոր օրինական իրավունքների մոբիլիզացմանը եւ ձեռքբերմանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1032
Կիսվել : |