«Asbarez». Զուգահեռներ Ղարաբաղի անկախության շարժման եւ ԱՄՆ-ի միջեւ
Մարտ 10, 2013 | 18:05
NEWS.am-ը ներկայացնում է «Asbarez»-ում հրապարկված Բլումֆիլդի քոլեջի ուսանող Արմեն Սահակյանի հոդվածը որոշակի կրճատումներով.
Քսանհինգ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի խիզախ ժողովուրդը որոշեց շտկել խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի` Լեռնային Ղարաբաղը Հայաստանից բաժանելու ապօրինի որոշումը եւ վերամիավորել Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ: Դա մարդու իրավունքների պաշտպանության եւ ազատությանն ուղղված չափազանց բացառիկ օրինակ էր ԽՍՀՄ-ում: Արեւմուտքում խանդավառությամբ ընդունեցին ղարաբաղյան ժողովրդի ինքնորոշման եւ ինքնակառավարմանն ուղղված պայքարը: Ի վերջո, դա ամերիկյան, ֆրանսիական եւ այլ հեղափոխությունների շարժիչ ուժն էր, ինչու պետք է Լեռնային Ղարաբաղը տարբերվեր:
Այսօր Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարության օազիս է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Պարբերաբար այնտեղ անցկացվում են ազատ ընտրություններ, որոնք ստանում են միջազզգային դիտորդների բարձր գնահատականը: Գնալով զարգանում է նաեւ երկրի տնտեսությունը:
Վերջերս մենք նշում էինք Մարտին Լյութեր Քինգ կրտսերի ծննդյան օրը: Հետեւելով դոկտոր Քինգի փիլիսոփայությանը` բողոքի խաղաղ ակցիաների եւ արդարության հասնելու վճառկանության վերաբերյալ, ղարաբաղյան ժողովուրդը վերջին երկուսկես տասնամյակում մեծ զոհեր տվեց: Իսկ ամեն ինչ սկսվեց Երեւանում եւ Ստեփանակերտում խաղաղ ցույցերից, որոնք հանդիպեսին ադրբեջանական եւ խորհրդային իշխանությունների ագրեսիվ դիմադրությանը, ինչը հանգեցրեց Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում եւ այլ վայրերում արյունալի ջարդերի: Այդ իսկ պատճառով ժողովուրդը ոտքի կանգնեց` պահանջելու համար իր ազատության, ինքնորշման եւ ժողովրդավարության իրավունքները, որենք ամրագրված են միջազգային իրավական փաստաթղթերում:
Ադրբեջանի իշխանությունները, հարբած իրենց նավթադոլարներից, ուժեղացրեցին իրենց սպառնալիքներն ու ագերսիվ գործողությունները:
Ներկայումս Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը հնարավոր է դառնում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբիվ «դիվանագիտորեն հավասարկշռված» հայտարարությունների շնորհիվ` Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր նոր խախտումից հետո: Բաքվին զսպելու փոխարեն, այդ արհեստական անկողմնակալ պատասխանները միայն խրախուսում են ագրեսիան:
Մարթին Լյութեր Քինգ կրտսերը ժամանակին ասել է. «Վերջում մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր բարեկամների լռությունը»: Որտե՞ղ են խաղաղության բարեկամները, երբ նրանց կարիքն ամենից շատն է լինում: Ինչո՞ւ ակնկալել, որ Ադրբեջանը կնահանջի դեպի պատերազմ իր երթից, եթե ոչ ոք չի ցանկանում կանգնել նրա ճանպարհին:
Ես չէի ցանկանա հավատալ, որ բարոյական մարդկությունն այնքան ցած է իջել, որ նավթն ավելի բարձր գերակայություն է համարվում, քան ժողովրդի ինքնորշման անքակտելի իրավունքը: Հիմա ժամանակն է հաստատելու մեր սկզբունքներն ու պաշտպանել այն իրավունքները, որոնց վրա է հիմնված այս մեծ ամերիկյան հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մշտապես ապացուցում է, որ ի վիճակի է իրեն պաշտպանել որպես ժողովրդավարական, բարագավճող, անկախ երկիր, որը վաստակել է իր իրավունքն աշխահի մյուս ազատ երկրների կողքին:
Հայտնում է news.am-ը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 905
Կիսվել : |