«The Fresno Bee». Լեռնային Ղարաբաղ. մարտահրավերների եւ ձեռքբերումների 25 տարի
Մարտ 23, 2013 | 00:21
NEWS.am-ը ներկայացնում է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի «The Fresno Bee»-ում հրապարակված հոդվածը որոշակի կրճատումներով.
Քառորդ դար առաջ Լեռնային Ղարաբաղի օրենսդիր մարմինը` Ժողովրդական պատգամավորների խորհուրդը պաշտոնապես դիմեց Խորհրդային Հայաստանին եւ Ադրբեջանին, ինչպես նաեւ Մոսկվային` Արցախը Հայաստանին վերամիավորելու համար: Այդ խնդրանքով նրանք փորձում էին չեղյալ համարել խորհրդային բռնապետ Ստալինի` Արցախն Ադրբեջանին բռնակցելու 1921թ որոշումը:
ԼՂԻՄ-ում 180 հազար մարդ իրենց ձայնը բարձարցրեցին ազատության համար, իսկ Մոսկվայում եւ Բաքվում կոմունիստական ղեկավարությունները շատ դաժան կերպով արձագանքեցին, սակայն չկարողացան ճնշել ժողովրդի ազատության եւ ինքնորոշման օրինական իրավունքը:
Մոսկվան ձգտում էր անտեսել ժողվորդավարության այդ կոչերը եւ զորքեր ուղարկեց` վախ ներշնչելու եւ Արցախը կոտրելու համար: Բաքվի արձագանքն ավելի սարսափելի էր. կազմակերպվեցին հայերի ջարդեր Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում:
1991թ. վերջին Արցախի ժողովուրդը գործելով այդ ժամանակվա օրենսդրության շրջանակում, հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեւավորման մասին: Ադրբեջանի արձագանքը խիստ ագրեսիվ էր: Համարձակություն ստանալով նախկինում իր անպատիժ մնացած հարձակումներից, նրանք լայանմասշտաբ ռազմական գործողություններ սկսեցին նոր ձեւավորված ԼՂՀ-ի դեմ: Պատերազմը շարունակվեց մինչեւ 1994թ-ը, երբ Ադրբեջանը զիջման գնաց եւ ստորագրեց հրադադարի համաձայնագիրը Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ:
Հրադադարի ռեժիմի պահից Արցախը զարգացնում է լիարժեք գործող ժողովրդավարությունը` արդյունավետ կառավարման, երիտասարդ շուկայական տնտեսության, քաղաքացիական հասարակության եւ ունակ զինված ուժերի հետ միասին: Ժողովրդավարության զարգացման գործընթացն անշրջելի է, ինչպես դա ցույց են տվել նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, որոնք միջազգային դիտորդների կողմից ազատ եւ արդար են գնահատվել: «Freedom House»-ը ԼՂՀ-ն համարել է որպես մասնակի ազատ երկիր` նշելով երկրի ժողովրդավարական առավելությունը տարածաշրջանում իր շատ հարեւանների նկատմամբ, մասնավորապես ` Ադրբեջանի:
Թեեւ շատ բան կա անելու` Ադրբեջանի ավերիչ ագրեսիայի հետեւանքները վերացնելու առումով, եւ չնայած գոյություն ունեցող տարածաշրջանային խնդիրներին, ղարաբաղյան կառավարությունը վճռական է տրամադրված իր ժողովրդի համար առավել անվտագ, ուժեղ եւ բարգավաճ հանրապետություն ստեղծելու հարցում: Արցախը կենսունակ պետություն է` պատրաստ եւ ունակ միջազգային պարտավորություն ստանձնելու: Արցախի ժողովուրդն արժանի է ունենալ նույն իրավունքներն ու ազատությունները, ինչ մնացած ժողովուրդները: Միջազգային հանրությունը պետք է ողջունի մեր նոր ժողովրդավարությունը ազգերի ընտանիքում` ԼՂՀ անկախության ճանաչման միջոցով:
Հայտնում է news.am-ը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1000
Կիսվել : |