Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
«The Guardian». Պանթյուրքիզմն ու Լեռնային Ղարաբաղը
Հոկտեմբեր 20, 2011 | 02:08
NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Հենրի Սրեբրնիկի հոդվածը` հրապարակված կանադական «The Guardian»-ում:
Խորհրդային Միության փլուզումից հետո Անդրկովկասում եւ Կենտրոնական Ասիայում քաղաքական տարածք բացվեց պանթյուրքիզմի ազգայնական գաղափարախոսության վերածննդի համար:
19-րդ դարի վերջում եւ 20-րդ դարի սկզբում ձեւավորված այդ քաղաքական շարժման նպատակն էր օսմանյան հողերում, Ղրիմում, ցարական Ռուսաստանի այլ հատվածներում, Չինաստանի արեւմուտքում եւ Իրանի ու Աֆղանստանի որոշ տարածքներում բոլոր թյուրքալեզու ժողովուրդների քաղաքական միավորումը:
Այժմ թյուրքալեզու ժողովուրդները կազմում են 170 միլիոն մարդ: Ամենամեծաթիվը թուրքերն են` 85 միլիոն:
Թյուրքական աշխարհը ներառում է Հարավ-արեւելյան Եվրոայի եւ Կենտրոնական Ասիայի հսկայական մասը: Այսօր գոյություն ունեն անկախ թյուրքալեզու վեց պետություններ` Ադրբեջան, Ղազախստան, Ղրղըզստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Թուքիան:
Ռուսաստանում թյուրքական ազգային միավորներ են Ալթայի Հանրապետությունը, Բաշկորտոստանը, Չուվաշիան, Թաթարստանը եւ Տիվան:
Ղրիմյան թաթարները բնակվում են ուկրաինական թերակղզիում, իսկ Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար մարզը մեկ այլ թյուրքական ժողովրդի` ույղուրների հայրենիքն է:
Հիմնական խզման գիծը թյուրք մուսուլմանների եւ ռուսամետ քրիստոնյաների միջեւ միշտ անցել է Հարավային Կովկասում:
Հայաստանի ժողովուրդը հարյուրամյակներ շարունակ բարդ հարաբերություններ ունի թյուրք հարեւանների հետ եւ ողջունել է ռուսաստանյան գերիշխանությունը տարածաշրջանում:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության հայերը մեղադրվեցին Ռուսաստանին աջակցելու համար եւ 1915-ին ավելի քան մեկ միլիոն հայ սպանվեց:
1918-1920 թվականներին Հայաստանն ու հարեւան Ադրբեջանը ինքնիշխան երկրներ էին եւ ունեցան անավարտ պատերազմ տարածքների համար: Սակայն շուտով երկու երկրները դարձան Խորհրդային Միության մաս:
Խորհրդային դարաշրջանում Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք խորհրդային հանրապետություններ էին: Սակայն 4400 քառակուսի կմ տարածք ունեցող Լեռնային Ղարաբաղը, որը գերազանցապես բնակեցված է հայերով, ինքնավար մարզ դարձավ Ադրբեջանի սահմաններում:
1980-ականների վերջում, երբ խորհրդային իշխանությունը փլուզվեց, երկու երկրները անկախություն ձեռք բերեցին: Հին թշնամությունը դարձյալ վեր բարձրացավ:
1991-ին Ադրբեջանը միակողմանիորեն վերացրեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակը: Անկլավի հայերը հռչակեցին անկախություն:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսված պատերազմի հիմնական ռազմական գործողություններն ավարտվեցին 1994-ին, երբ հայերը գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցրին Լեռնային Ղարաբաղն ու անկլավից դուրս ադրբեջանական տարածքները: Ռազմական գործողությունների ժամանակ զոհվեց ավելի քան 30 հազար մարդ:
1993-ին, երբ Հայաստանի ուժերը առաջ էին շարժվում ադրբեջանցիների ուղղությամբ, Թուրքիան պահանջեց դուրս բերել հայկական ուժերը ադրբեջանական տարածքներից եւ հազարավոր թուրք զինվորներ տեղակայվեցին Թուրքիայի եւ Հայաստանի սահմանին: Ռուսաստանը Թուրքիային նախազգուշացրեց զերծ մնալ որեւէ ռազմական միջամտությունից:
1994-ից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի վիճակում են: Երկու երկրները չունեն պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ:
1993-ից Թուրքիան շրջափակում մտցրեց Հայաստանի դեմ` դադարեցնելով ցամաքային եւ օդային հաղորդակցությունը: Թուրքիան ու Հայաստանը եւս չունեն պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ:
2009թ. մայիսին Թուրքիայի վարչապետ Էրդողանը ադրբեջանական խորհրդարանում հայտարարեց, որ Թուրքիան ու Ադրբեջանը «մեկ ազգ, երկու պետություն են» եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում չի լինի քանի դեռ կան օկուպացված ադրբեջանական տարածքներ:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2010թ. հունվարին հայտարարեց, որ պաշտպանական գիծը վերջին տարիներին զգալիորեն ամրացվել է:
«Մենք պահպանում ենք ուժերի հավասարակշռությունը ադրբեջանական զինված ուժերի հետ»,- նշեց Օհանյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը Կովկասի թյուրքական ժողովուրդներին հարեւաններից բաժանող գոտում մի քանի սառեցված հակամարտություններից մեկն է: Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո անկախ հանրապետություն է, որն ունի 140 հազար բնակչություն եւ պաշտպանվում է Հայաստանի կողմից:
NEWS.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 747
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
