«The Jerusalem Post». Հրեական Հայաստան
Որոշակի կրճատումներով ներկայացնում է «The Jerusalem Post»-ում հրապարկված Պատրիչիուի անվան Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի տնօրենի օգնական Աննա Բորշչեվսկայի հոդվածը.
Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավոր Ռեբեկա Միլերը թերահավատորեն է տրամադրվել, երբ եպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանը դիմել է նրան` Եղեգիս գյուղում միջնադարյան հրեական գերեզմանոցի մոտակայքում հրեական մշակութային կենտրոն ստեղծելու առաջարկով: Սակայն գերեզման այցելելուց հետո նա միտքը փոխել է եւ համաձայնել է աշխատել եպիսկոպոսի հետ:
Ես Եղեգիս այցելեցի 2012թ. դեկտեմբերին: Նույնանուն գետի ափին գտնվող գյուղը Երեւանից մոտ 96 կմ դեպի հարավ է, Իրանից 112 կմ դեպի հյուսիս: Հայաստանում հրեական համայնքի պատմությունը հասնում է 13-րդ դարի սկիզբը, երբ մոնղոլներն ասպատակում էին տրածաշրջանը: Սակայն Սյունիքը կառավարող Օրբելյանների ընտանիքը կարողանում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել մոնղոլների հետ: Իրենց հերթին նրանք Սյունիքին հատուկ կարգավիճակ են տալիս: Այն իրավիճակում, երբ Հայաստանի մյուս մասը պայքարում էր մոնղոլների լծի դեմ, Սյունիքը, իր կարգավիճակով եւ լեռներով պաշտպանված, բարգավաճում էր եւ դառնում միգրացիայի կենտրոն` հրապուրելով մասնավորապես հրեա ներգաղթյալներին:
Եպիսկոպոս Մկրտչյանը գերեզմանը նկատել է, երբ մանկական «Սիրանուշ» ճամբարն էին բացում Եղեգիսում: Նա դամաբարանների լուսնակարներն ուղարկել է Երուսաղեմի հրեական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոունին, որը հաստատել է, որ եպիսկոպոսի հայտնագործածը իսկապես միջնադարյան հերական գերեզմանոց է: Հայ եւ իսրայելցի հնագետները պեղումենր են իրականացրել 2001 եւ 2002 թվականներին ու եւս 64 տապանաքար հայտնաբերել: Նրանցից շատերի վրա հրեական կամ արամեկան գրություններ են, որոշները զարդարված են Օրբելյանների դարաշրջանի զարդանախշերով:
Հայաստանում միջնադրայն հրեական բնակավայրի առկայությունը կարեւոր է: «Հայաստնում հրեական ներկայությունը ապահովում է Իրանում եւ կովկասյան մյուս երկրներում հրեական համայքների միջեւ կապը»,-նշում է Սթոունը:
Եպիսկոպոսի երազանքը Հայաստանում հրեական թանգարանի կամ մշակութային կենտրոնի ստեղծումն է, որը զբաղվելու է կրթությամբ: Նա ցանկանում է, որ մարդիկ իմանան, ինչ կապեր կան հայերի եւ հրեաների միջեւ, ինչպես են նրանք միմյանց օգնել Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի ժամանակ: «Այս ժողովուրդները պետք է աջակցեն միմյանց: Նրանք նման ճակատագիր ունեն»,-ասում է նա:
Հայտնում է news.am-ը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1058
Կիսվել : |