«Today's Zaman». հնարավո՞ր է Թուրքիային համոզել բացել Հայաստանի հետ սահմանը
NEWS.am-ը ներկայացնում է թուրքական «Today's Zaman» պարբերականում հրապարակված Մուսթաֆա Էդիմ Յլմազի հոդվածը որոշ կրճատումներով.
Թուրքիան, ունենալով բարդ հարաբերություններ Ռուսաստանի եւ Իրանի, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ եւ լինելով ԵՄ անդամակցության թեկնածու, Եվրոպայի եւ Հարավային Կովկասի խնդիրների քննարկման համար միանգամայն հրատապ թեմա է:
Սակայն քննարկելով ԵՄ-ի, Թուրքիայի եւ տրածաշրջանի հետ կապված խնդիրները, պետք է ընդունենք մի շարք տհաճ իրողություն: Թուրքիան 325 կմ-անոց ցամաքային սահման ունի Հայաստանի հետ, որը փակ է երկու տասնամյակ: Եւ այն հազիվ թե բացվի, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխըմբռնում ձեռք չբերվի ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչը մոտ ապագայում չի սպասվում:
Մեզ դուր է գալիս, թե ոչ, իրավիճակն այդպիսին է նաեւ այն պատճառով, որ գոյություն ունի լուրջ անհամաչափություն` սահմանի փակման ազդեցության վերաբերյալ հայկական եւ թուրքական ընկալման մեջ: Թուրքիան մշտապես միջոցներ է գտել էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ռազմավարական նախագծերի դեպքում Հայաստանը շրջանցելու համար եւ միաժամանակ ներթափանցել է նրա շուկա բազմաթիվ ապարանքներով` մեկուսացման տանելով իր արեւելյան հարեւանին:
Ճիշտ է, որ հայկական սահմանին մոտ որոշ թուրքական նահանգներ եւս տուժում են այդ հարկադիր տնտեսական պասիվության արդյունքում, սակայն դրանք քիչ բնակեցված եւ գյուղական բնակավայրեր են, որոնց խնդիրները հաճախ դուրս են մնում կենտրոնական իշխանության ուշադրությունից:
Հարցը հիմա նրանում է, թե արդյոք հնարավոր է Թուրքիային համոզել բացել Հայաստանի հետ սահմանը` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հստակ ճանպարհային քարտեզի բացակայության պարագայում: Ակնհայտ է, որ ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ ԵՄ-ն կցանկանային, որպեսզի սահմանը բացվեր, քանի որ կարծում են, որ դա Հայաստանին մեծապես կօգնի ինտեգրվել Արեւմուտքի ազատ շուկայական տնտեսությանը, ինչպես նաեւ նրան կմոտեցնի արեւմտյան տեսակի լիբերալ դեմոկրատիա ունենալուն:
Այդուհանդերձ, մոտ ապագայում ես դա քիչ հավանական եմ համարում: Եթե ԱՄՆ-ի համար այլ պետության հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման աջակցությունն առաջնային է, ապա դա Իսրայելն է:
Հայտնում է news.am-ը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 983
Կիսվել : |