«Today’s Zaman». Հայուհիների սպանությունները ատելության հողի վրա՞ են իրականացվել
NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է թուրքական «Today’s Zaman» -ի մեկնաբան Օրհան Քեմալ Ջենգեզի հոդվածը:
Անցած տարվա դեկտեմբերի առաջին օրերին 87-ամյա հայուհին Ստամբուլի իր բնակարանում հարձակման էր ենթարկվել: Նրան թալանել էին, դաժան ծեծի ենթարկվել եւ արդյունքում կորցրել է աչքը: Եւս մեկ հայուհի` 28-ամյա Մարիցա Քյուչուկը, ով նույնպես միայնակ է բնակվել, դաժանորեն սպանվել էր` ստանալով դանակի յոթ հարված: Հունվարի 10 –ին էլ սպանվել էր Իլկեր Շահինը, որը թեեւ հայ չէր, բայց հայկական դպրոցի ուսուցիչ էր:
Երբ ես կարդացի Քյուչուկի սպանության մասին լուրը, իմ «Թվիթերում» գրեցի. «Եթե Թուրքիայիում հայ կինը սպանվել է դանակի յոթ հարվածով, ապա դա ատելության հողի վրա կատարված հանցագործություն է, եթե այլ բան ապացուցված չէ»:
Պատկերացրեք, որ հրաները հանկարծ Գերմանիայում դաժան հարձակումների զոհ դառնան: Ինչ կմտածեք: Առաջին ենթադրությունը կլինի հենց այն, որ նրանք ատելության զոհեր են:
Երբ ասում եմ, որ այս սպանություններում գոյություն ունի կանխավարկած` նկատի ունեմ մի քանի հանգամանք. առաջինը` անվտանգության ուժերը պետք է առաջին հերթին հետաքննեն այդ հանցագործությունները` նկատի ունենալով այդ կանխավարկածը: Նրանք պետք է դիտարկեն բոլոր ապացույցերն այդ տեսակետից: Երկրորդը` ոստիկանությունը եւ մյուս մարմինները պետք է սպառիչ պատասխան տան հանրությանը, եթե նրանք գան եզրահանգման, որ դրանք ատելության հողի վրա կատարված սպանություններ են:
Եթե հայ կանայք եւ հայկական դպրցի ուսուցիչը մեկը մյուսի ետեւից սպանվել են, շատ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ դրանք կատարվել են հենց ատելության հողի վրա: Հուսով եմ, որ յուրաքանչյուր ոք լրջորեն է վերաբերվում այդ հանցագործություններին, եւ կանցկացվի մանրակրկիտ, արագ, թափանցիկ ու բավարար հետաքննություն: Մենք բոլորս պետք է հետեւենք այդ հետաքննություններին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1025
Կիսվել : |