«ԲՈԼՈՐԴ ՀԱՅ ԵՔ, ԲՈԼՈՐԴ ****** ԵՔ». ԹՈՒՐՔԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ
Feb. 27th, 2012 at 10:59 AM
Երեկ` փետրվարի 27-ին, ադրբեջանցիների և թուրքերի հորինած «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված խոշոր ցույց է տեղի ունեցել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում:
Ցույցը վերածվել է իսկական հակահայ պոռթկման. թուրք խուժանը բերել է հայերին վիրավորող բազմաթիվ պաստառներ:
Թուրքական ձախակողմյան պարբերականները նշում են, որ իսլամիստ և ազգայնամոլ տարրերի հետ մեկտեղ ցույցի կազմակերպմամբ զբաղվել են նաև թուրքական իշխանությունները, ինչի ապացույցն էլ այն է, որ դրան մասնակցել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Նաիմ Շահինը:
Այլատյաց ցուցարարների ձեռքում եղել են պաստառներ, որոնց բովանդակությունը եղել է բացառապես վիրավորական. «Բոլորս թուրք ենք, թուրք», «Մարդասպան հայ», «Գորշ գայլերն այստեղ են, իսկ հայերը` որտե՞ղ», «Գորշ գայլ Օգյուն», «Վերջ հայերի ստերին», «Բոլորդ հայ եք, բոլորդ «անբարոյական» եք»:
Նշենք, որ ավելի վաղ Ստամբուլում տարածվել էին պաստառներ, որոնցով կոչ էր արվում «լուռ չմնալ հայերի ստերի դեմ»:
Պաստառները քննադատության էին արժանացել թուրքական առաջադեմ շրջանակների կողմից:
Արտատպված է՝ http://gevorgpetrosyan.livejournal.com/183696.html
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 777
Կիսվել : |