«Իսրայելի համար եկել է Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը». Հոլոքոսթի ինստիտուտի տնօրեն
Իսրայելական Jerusalem Post թերթում տպագրվել է Հոլոքոսթի ինստիտուտի տնօրեն, հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չառնիի հոդվածը, որում նա նշել է, որ եկել է ժամանակը՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հարցում լռություն չպահպանելու և այն ճանաչելու համար.
«Իսրայելի համար եկել է ժամանակը հզոր զարկ տալու 1915 թվականի աղետալի իրադարձությունների ճանաչմանը։ Իսրայելը պետք է վերջ դնի այդ խաղին և միանշանակ ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Փաստերը լավ հայտնի են։
Թուրքիայի կառավարությունն իրականացրել է ցեղասպանություն, որին զոհ են գնացել 1.5 միլիոն հայեր։ Մեզ՝ հրեաների ու իսրայելցիների համար դա ունի այլ նշանակություն, քանի որ դա Հոլոքոսթի փորձարկումն է։ Իսրայելցի պրոֆեսորներից մեկը Հայոց ցեղասպանությունը որակել է որպես «Հոլոքոսթի փորձարկում»։ Մենք նաև գիտենք, որ Հիտլերն առաջնորդվել է Հայոց ցեղասպանության նախադեպով, երբ եկավ մեր՝ հրեաների հետևից»։
Հիշեցնենք, որ Լեհաստան ներխուժելու նախօրեին Հիտլերը հայտարարել էր. «Պատերազմում մեր նպատակը թշնամու ֆիզիկական ոչնչացումն է։ Միայն այդպես մենք կգրավենք մեզ անհրաժեշտ տարածքը: Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»:
18:56 Թուրքիա | Երեքշաբթի 24.01.2012
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 674
Կիսվել : |