Ամեն ինչ սկսվեց երբ քրիստոնեության մուտքը... - Դավիթ Միրզոյան

Նորության նկար Ամեն ինչ սկսվեց երբ քրիստոնեության մուտքը ոչնչացրեց ամեն գիտություն, գիր ու գրականություն։ Սևազգեստ տերտերները դիտավորյալ կերպով տգիտության մատնեցին ժողովրդին, հողեր սեփականացնելով դարձան ֆեոդալներ, սկսեցին ճորտի տեղ բանեցնել երբեմնի ազատ մարդկանց ու թշնամություն մտավ ազգի մեջ։ Բայց ամենակարորը, որ խարդավանքների դիմելով ու հաճախ էլ օտարների ռազմական ուժը Հայաստան հրավիրելով տերտերները թուլացրեցին երկիրը։ Հայաստանի բնակչությունը, հայտնվելով տգիտւթյան մեջ ու անգլուխ, սկսեց պառակտվել (ընդհանուր գաղափարախոսության բացակայությունը անպայման բերում է էգոիզմի, եսակենտրոնության, հետևաբար թշնամանքի միմյանց հանդեպ) ու թուլանալ։ Թուլանալու պատճառով սկսեցինք տարածքներ կորցնել։ Տարածքներ կորցնելուց հետո հայերը տեղափոխվում էին ապրելու Հայստանի այլ շրջաններում։ Բնակչության խտացումը բերում էր ներազգային գզվրտոցի։ Ներազգային գզվրտոցը ավելի էր թուլացնում երկիրն ու որպես հետևանք ավելի շատ տարծքներ էինք կորցնում։ Ավելի շատ տարածքներ կորցնելով ներազգային գզվրտոցն ավելի էր սրվում ու երկիրն ավելի էր թուլանում, և այլն մինչև հասանք ներկա օրվան։

Ներազգային լարվածությունը մեզանում ծայրաստիճան սրված է, որը ավելի շատ կապ ունի մեր սահմանափակ տարածքի հետ քան որևէ այլ բանի հետ։ Պատկերացրեք մի կաթսայի մեջ փակված առնետների վիճակը։ Կամ պիտի դուրս գան փախնեն կամ պիտի իրար միս ուտեն մի կտոր հացի համար։ Այստեղից էլ՝ գզվրտոցը։ Բայց ինչու՞ են տգետ կամ տգետ ձևանու՞մ։ Որովհետև տգիտությունը=գազանություն=անողոքություն=ուժ։ Իսկ ներազգային գզվրտոցի պայմաններում մի կտոր հացի տեր դառնալու համար հարկավոր է ուժեղ լինել, կամ որ նույնն է՝ անողոք, գազան կամ տգետ։

Քաղաքակիրթ, բարոյահոգևոր բարձր արժեքներ կրող մարդը գազան չի կարող լինել, հեևաբար նաև ուժեղ։ Դրա հանար էլ քաղաքակիրթ մարդուն բանի տեղ չեն դնում. Քաղաքակիրթ մարդն իրենից վտանգ չի ներկայացնում։

Բայց քանի որ մեզանում գազանացածերը շատ են ու գնալով շատանում են, արդեն սկսում են միմյանց հետ կռվել (քաղաքակիրթ մարդիկ կռվին չեն մասնակցում)։ Այս պայմաններում ոհմակներ կազմելն է ելքը։ Մարդիկ միանում են այն ոհմակին որն ավելի հզոր է։ Կուսակցությունները մեզանում ոհմակներ են։ Ոհմակներ կային նաև սովետական շրջանում։ Չնայած դրանց մեծ մասը թաղի մակարդակից չէր անցնում։ Հիմա էդ թաղային ոհմակները հասել են իշխանության գլուխ։

Դրությունը կսկսի փոխվել միայն երբ սկսենք հասկանալ երևույթի բուն պատճառները։


Նյունթն արտատպված է` http://www.facebook.com/profile.php?id=100001111390857

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 22-02-2012 11:12:57
Դիտումների քանակը: 662
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՏԻԳՐԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ Նկարիչ, մուլտիպլիկատոր: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott