Ամերիկացի լրագրողը հասկացել է, թե ինչու է Հայաստանը հրաժարվել «Եվրատեսիլին» մասնակցելուց
Մայիս 29, 2012 | 00:13
Ամերիկյան «Time» ամսագրի լրագրող Ուիլյամ Լի Ադամսը ընթերցողի հետ կիսվել է իր այն նկատառումներով, թե ինչու Հայաստանի պատվիրակությունը «որոշ անհարմարություններ» կունենար, եթե որոշեր մասնակցել Բաքվում կայացած «Եվրատեսիլին»:
Նրա խոսքով` յուրաքանչյուր լրագրողի տրվել էր գրքույկ, որում պատմվում էր Ադրբեջանի «բազմակուսակցական դեմոկրատական համակարգի» եւ ղարաբաղյան հակամարտության մասին, որի ժամանակ «հայ անջատողականները սկսեցին արյունալի պատերազմ, եւ արդյունքում գրավվեց Ադրբեջանի տարածքի մոտ մեկ հինգերորդը»:
«Երկրպագուներն ու լրագրողները հեռացան Բաքվից` հասկանալով, թե ինչու հայերի համար այնտեղ հարմարավետ չէր կարող լինել: Տարածաշրջանի քարտեզների վրա, որոնք կախված էին ամբողջ Բաքվով մեկ, Հայաստանը հարեւանների թվում չկար, Հայաստանի տարածքի մասը բաց էր մնում»,-գրում է լրագրողը:
Նա նշում է, որ իշխանությունները Եվրաակումբի դիջեյներին արգելել էին հայկական երգեր կատարել, որոնք ամենապոպուլյարներից էին:
«Երեկոներից մեկի ժամանակ, որտեղ բարձր երաժշտություն էր հնչում, ես խոսում էի երկրպագուների հետ: Ես նրանց ասացի որ ամերիկացի եմ: «Հա՞յ»` մռայլվեցին նրանք` լավ չլսելով American-ն, թե Armenian-ն»,-գրում է լրագրողը:
Լուրեր Հայաստանից - NEWS.amhttp://news.am/arm/news/107222.html
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 706
Կիսվել : |