Անիի ճարտարապետությունը աղբյուր է հանդիսացել Ռենեսանսի համար
Թուրքական Serhat kalınma գործակալության հրավերով Արեւմտյան Հայաստանի մի հատվածը շրջած բրիտանական «Մշակութային ուղղություններ» միության նախագահ Քեյթ Քլոուն նշել է, թե Եվրոպայում տարածված Վերածննդի ճարտարապետությունը սկիզբ է առել Անիում։
Թուրքական Star պարբերականի փոխանցմամբ՝ բրիտանական «Մշակութային ուղղություններ» միությունը 50 հոգանոց պատվիրակությամբ շրջել է Թուրքիայի արեւելյան 4 նահանգներում։ Պատվիրակության անդամներն այցել են Չըլդըր լճի շրջակայքում ուրարտական Սատանի բերդը, Դարոյնքի բերդի հարեւանությամբ գտնվող Իսհաք փաշայի պալատ եւ պատմական Անի։
Բրիտանական մշակութային միության նախագահը, չնշելով հայ, կամ Հայաստան բառերը, շեշտել է, թե Արեւմուտքի ճարտարապետները ճարտարապետական արվեստը սովորել են Անիից։ «Առաջին եկեղեցիները, առաջին շենքերը եւ այլ կառույցներ այստեղ են կառուցվել, որից հետո տարածվել են Եվրոպայում։ Վերածննդի ճարտարապետության մեջ Անիի ճարտարապետությունը մեծ տեղ ունի։ Այսինք, Արեմտյան ճարտարապետության աղբյուրն Անին է»,-ասել էՔեյթ Քլոուն։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 864
Կիսվել : |