Արգելված թեմա. Թուրքիայում հայկական եկեղեցիներում ցուցադրված պոռնոֆիլմերի եւ առաջին գիշերվա մասին
Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու մասին չգրված օրենքներ կան։ Այդ արգելված թեմաներից են նաեւ հայերի հետ կապված բազմաթիվ դեպքեր։
Արգելված թեմաների շարքից այս անգամ NEWS.am-ը ներկայացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ի թղթակից, ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուի հայտարարությունները Haberturk հեռուստաընկերության «Խոսքը քոնն է» հաղորդման ժամանակ։
«Անատոլիայում մի հին հայկական գյուղում՝ Էքրեքում եմ ծնվել։ Ստամբուլ եմ եկել, երբ 8 տարեկան էի։ Իմ գալուց 2 տարի հետո մեր ընտանիքը եկավ։ Քույրերս արդեն երիտասարդ աղջիկներ էին եւ նրանց սկսել էին նեղություն տալ, նույնիսկ առեւանգելու փորձ էր եղել։ Առեւանգած հարսների թիվը քիչ չէ։ Նույնիսկ «առաջին գիշերվա իրավունք» ասվածը գոյություն ունի, երբ ամուսնանում ես, առաջին գիշերը հարսն ուրիշի հետ է քնում, որից հետո նոր վերադառնում է իր ամուսնուն։ Սրա մասին բոլորովին չեն խոսում, քանի որ Թուրքիայի հանրապետությունը ստեղծվել է ստի եւ ժխտման վրա։
Հայրս 1915-ին 9 տարեկան է եղել։ Կոտորել են նրա բոլոր հարազատներին՝ 6 եղբայրներին, մորը, հորը...։ Նրան փողոցում գտել են միսիոներները եւ ամերիկյան քոլեջ տեղափոխել։ Հայտնի Բողազըլյան քայմաքամ կար, նա է հորս ընտանիքին կոտորել։ Նրան մահապատժի ենթարկեցին, սակայն հետագայում նրա հեղինակությունը հետ հանձնեցին եւ նրա ընտանիքին թոշակ նշանակեցին։
19150-ից հետո սկսվեց մշակութային կոտորած։ Կանգուն մնացած հայկական եկեղեցիներն ու դպրոցները սկսեցին քանդվել։ Դրանք քանդվում էին հայտարարված տենդերների արդյունքում եւ գոյություն ունեն դրանց փաստաթղթերը։
Մեր ճարտարապետների HAYCAR միությունը դիմել է նախարարության՝ ասելով, որ պատրաստ ենք Թուրքիայում վերանորոգվող մի շարք պատմական կառույցների հարցում աջակցություն ցույց տալ։ Մի կողմից վերանորոգումներ ընթանում են, սակայն չեմ կարող չասել սա։ Մի ժամանակ որոշ հայկական եկեղեցիներ վերածվել էին կինոթատրոնների, որտեղ ցուցադրվում էին բացառապես պոռնոֆիլմեր։ Դրանց ապացույցները կան»,-ասել է Զաքարիա Միլդանօղլուն։
Հայտնում է news.am-ը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 771
Կիսվել : |