ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ
Ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր նահանգի պատմական հայկական կաթոլիկ եկեղեցին վերածվել է կարիքավոր կանանց և երեխաների կրթական կենտրոնի:
Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Այսուհետ 350-ամյա հայկական եկեղեցին կրելու է «Մոր և մանկան կրթական կենտրոն» անվանումը:
Ներկայումս քրդաբնակ Դիարբեքիրի (պատմական Աղձնիք) կաթոլիկ եկեղեցին կառուցվել է 1650-1700 թվականներին: 1850-ական թվականներին որոշ ժամանակով հայկական եկեղեցին գործել է որպես մզկիթ, իսկ 4 տարի առաջ անցել է Թուրքիայի կրոնական հիմնադրամների գլխավոր վարչությանը:
Թուրքական իշխանությունները վերականգնել են եկեղեցին և կից աշխարհիկ շինությունները: Վերանորոգումից հետո կրթական կենտրոնի վերածված եկեղեցին ընդունելու է 80 ուսանողի:
Ըստ թուրքական իշխանությունների` կրթություն է տրվելու կարիքավոր կանանց և փողոցային երեխաներին:
Նշեմ,որ Թուրքիայում ընդունված է պատմական հայկական եկեղեցիները վերանորոգումից հետո կիրառել այլ նպատակներով: Այսպես, զգալի թվով եկեղեցիները գործում են որպես մշակույթի տներ, թանգարաններ կամ անգամ մարզադահլիճներ ու արհեսանոցներ: Հաճախ նման ոչ ընդունելի մոտեցումը հայկական եկեղեցիներին փրկում է վերջնական կործանումից, քարահանքի կամ գոմի վերածվելուց:
Գևորգ Պետրոսյան
http://gevorgpetrosyan.livejournal.com/208796.html
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 804
Կիսվել : |